Շառլ դե Բոնշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Բոնշան
Charles Artus de Bonchamps
Դիմանկար
Ծնվել է10 Մայիսի 1760
ԾննդավայրAnjou, Ֆրանսիա
Մահացել է18 Հոկտեմբերի 1793
Մահվան վայրSaint-Florent-le-Vieil
ԳերեզմանTombeau du général Bonchamps
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի
ԿրոնԿաթոլիկություն
Ազդվել էԲուրբոններ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԳործունեությունՀակա-հեղափոխական
ԱմուսինMarie de Bonchamps?
 Charles Artus de Bonchamps Վիքիպահեստում

Շառլ Մելխիոր Արտյու դե Բոնշան (ֆր.՝ Charles Melchior Artus de Bonchamps), Վանդեայի խռովության առաջնորդներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական Հեղափոխության սկզբում Բոնշանը գտնվում էր Մենայում գտնվող իր ամրոցում, որտեղ նա նշանակվել էր, որպես Անժուական հակահեղափոխական զորքերի առաջնորդ։ Հեղափոխության ավարտից հետո, երբ որ հակահեղափոխականները խռովություն սկսեցին, նա միացավ երկու այլ ռոյալիստական առաջնորդներին՝ Անրի Լա Ռոժակլեոնի և Ժակ Կատելինոյի։ Նրանց միավորված զորքերը գրավեցին Բրեսյուիրը և Տուարը։

Նանտի վրա անհաջող հարձակումից հետո նրա ձեռքը վիրավորվեց։ Չնայած դրան, երբ որ Սևրի մոտ ճակատամարտում Բոշանը զգաց, որ նրանք սկսում են կրվել, նա վիրավորված ձեռքով նետվեց ճակատամարտի թեժ կետը և փոխեց ճակատամարտի ընթացքը։ Նա փորձում էր խռովության մյուս առաջնորդներին ստիպել ընկրկել, սակայն նրան մեղադրեցին վախկոտության մեջ։

Բոնշանը զոհվեց Շոլեյի ճակատամարտում՝ կրծքին մահաբեր վնասվածք ստանալուց հետո։ Նահանջող զորքը նրան վերցրեց իր հետ և խոստում տվեցին վրեժ լուծել՝ սպանելով 5 հազար հանրապետական, սակայն արդեն կիսամահ Բոնշանը խնդրեց դա չանել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]