Շառլ Ալեքսանդր դը Կալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Ալեքսանդր դը Կալոն
 
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ մագիստրատ, տնտեսագետ, քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
Ծննդյան օր հունվարի 20, 1734(1734-01-20)[1][2][3][…]
Ծննդավայր Դուե, Ֆլանդրիայի դքսություն, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]
Վախճանի օր հոկտեմբերի 29, 1802(1802-10-29)[1][2][5] (68 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ[4]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Louis de Calonne?
Ամուսին Anne-Rose de Nettine?[6]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Շառլ Ալեքսանդր դը Կալոն (ֆր.՝ Charles Alexandre de Calonne հունվարի 20, 1734(1734-01-20)[1][2][3][…], Դուե, Ֆլանդրիայի դքսություն, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] - հոկտեմբերի 29, 1802(1802-10-29)[1][2][5], Փարիզ[4]), ֆրանսիացի պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում կրթություն ստանալով՝ Կալոնը աշխատել է որպես փաստաբան, Դուեում` խորհրդարանին առընթեր գլխավոր դատախազ, Լիլում և Մեցում՝ մատակարարումների կազմակերպիչ։

Լյուդովիկոս XVI-ի արքունիքում գտնվող նրա ընկերները արքային պատմեցին նրա մասին՝ ներկայացնելով որպես մի մարդու, որն ի վիճակի է դուրս բերել պետությունը ճգնաժամային իրադրությունից (բյուջեի տարեկան պակասուրդը հասել էր 50 միլիոնի)։ Սակայն Լյուդովիկոսն ինչ-ինչ նախապաշարումներ ուներ Կալոնի առումով և ձգձգեց նրա նշանակումը այնքան ժամանակ, մինչև որ 1783 թվականի նոյեմբերի 3-ին դ՛Օրնեսոնի նախարարությունն աղետալի կերպով տապալվեց։ Ֆինանսների նորանշանակ գլխավոր վերահսկիչն իր պաշտոնի բարձրացման համար պարտական էր ֆինանսական այն շրջանակների ծանրակշիռ աջակցությանը, որոնց հետ իրեն կապում էին սիրուհին և հանգուցյալ կինը։ Արքունիքում նրան սատարում էր Պոլինյակների ազդեցիկ կլանը, որը սերտ կապերի մեջ էր թագուհու հետ, ինչպես նաև կոմս դ՛Արտուան։ Նախարարներից Կալոնին երաշխավորեց կոմս դը Վերժենը, որին թագավորն առանձնապես էր վստահում նախարար Մորեպի մահից հետո։ Գլխավոր վերահսկիչի պաշտոնում Կալոնը որոշեց դիմել դրամական փոխառությունների, քանի որ թագավորը չէր ցանկանում նոր հարկեր ավելացնել, ժողովուրդն էլ ի վիճակի չէր վճարելու։

1783 թվականին հայտարարված 100 միլիոնանոց փոխառությունը լիակատար հաջողությամբ պսակվեց, և Կալոնը արքային խոստացավ վերականգնել բյուջեի հավասարակշռությունը, իսկ խորհրդարանին հավաստիացրեց, որ հարկերը կկրճատվեն։ 1784 թվականի հունվարի 18-ին Կալոնը նշանակվեց Ֆրանսիայի պետական նախարար։ Առաջին փոխառությանը 1784 թվականին հաջորդեց երկրորդը՝ 125 միլիոն գումարով։ Խորհրդարանը լուրջ դիմադրություն ցույց տալուց հետո միայն հաստատեց այդ փոխառության մասին որոշումը։ Պատճառը հասարակության մեջ ուժեղացած տագնապի զգացումն էր, որն առաջացել էր անարտադրողական նշանակալի ծախսերի՝ թագուհու համար՝ Սեն-Կլուն և արքայի համար՝ Ռամբույեն գնելու, թոշակների աճի և հարանման այլ ծախսերի պատճառով։

1795 թվականի բերքի սակավությունը հանգեցրեց հարկահավաքության ծավալների կրճատման, ուստիև անհրաժեշտություն առաջացավ դիմելու նոր՝ 80 միլիոնանոց փոխառության:Կանխատեսելով ճգնաժամի խորացում՝ Կալոնը արքային հայտնեց, որ տարեկան բյուջեի 114 միլիոնանոց պակասուրդը անխուսափելի է, և հայտարարեց, որ այն փակալու համար անհրաժեշտ է բարեփոխել այն ամենը, ինչն անբարվոք է պետական կարգի մեջ։ 1786 թվականի օգոստոսի 20-ին թագավորին ներկայացրած պլանի մեջ նա ներառել էր ժամանակին Թյուրգոյի և Նեկկերի կողմից ծրագրված բարեփոխումների մեծ մասը։ Հասարակական կարծիքի համակրանքը շահելու նպատակով Կալոնը, չնայած թագուհու հակազդեցությանը, կարողացավ արքային համոզել, որ անհրաժեշտ է հրավիրել անվանիների (նոտաբլների) ժողով։ Թեև վերջիններս կարող էին արտահայտել միայն արտոնյալ դասերի տեսակետները, այնուամենայնիվ, Կալոնը սրանց շրջանում ևս իր ակնկալած բարեհաճ վերաբերմունքը չգտավ։ Նրան չօգնեց նաև իր ճարպկությունը, և 1787 թվականի ապրիլի 20-ին հարկադրված էր հեռանալ՝ ընկրկելով ընդդիմության առջև, որում միավորվել էին երկիրն ու արքունիքը։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Կալոնն ապրում էր Անգլիայում և իր և հեռուներից ֆինանսապես ու գրչով օժանդակում էր հանրապետական Ֆրանսիայի թշնամիներին։ Կոնսուլության տարիներին նա թույլտվություն ստացավ վերադառնալու հայրենիք, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացավ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ламуаньон, Кретьен Франсуа де

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дерюжинский, Владимир Фёдорович (1890–1907). «Калонн, Шарль-Александр». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)