Շամլուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շամլուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Ալավերդի համայնք
ՔաղաքապետԼենդրուշ Բեժանյան
Հիմնադրված է1770 թ.
Տվյալ կարգավիճակում1996 թվականից
Մակերես3,6 կմ²
ԲԾՄ1175 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն700[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշամլուղցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Փոստային ինդեքս1726
Շամլուղ (Հայաստան)##
Շամլուղ (Հայաստան)
Շամլուղ (Լոռու մարզ)##
Շամլուղ (Լոռու մարզ)

Շամլուղ, քաղաք Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Մարզկենտրոնից 69 կմ հյուսիս-արևելք, Կուրի ավազանի Ախթալա գետակի վերին հոսանքի ձախ սարալանջին։ 18-19-րդ դարերի գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև Շամբլուղ, Շամբլուտ, Շամբուլուտ, Դամբլուդ և այլն։

Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից։ Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը։

19-րդ դարի վերջերին տարածաշրջանի պղնձարտադրությունը կապալով հանձնվեց Ֆրանսիացի արդյունահանողներին, որոնք հսկայական միջոցներ ներդրեցին Ալավերդու և Շամլուղի հանքերի վերակառուցման ու ընդլայնման ուղղությամբ։ Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաների աշխատանքով։ Տեղի ունեցավ եվրոպացիների ներհոսք, ինչը դրական ազդեցություն ունեցավ բնակավայրի սոցալ կրթական ու մշակութային զարգացման գործում։ Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996 թվականի վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը։

Շամլուղը երկար տարիներ ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ և այլն։ Ուներ զարգացած կրթամշակութային համակարգ։ Գործում էին միջնակարգ դպրոց և մանկապարտեզներ հայերեն-ռուսերեն հոսքերով, կինոթատրոն, մշակույթի պալատ, դիսկոտեկ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, հիվանդանոց։

Շամլուղի և Ախթալայի հանքերը տարբեր ժամանակներում եղել են որպես ինքնուրույն ձեռնարկություններ, սակայն 1970-ական թվականներից միավորվել էին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեջ։ 1989 թվականին բնապահպանական շարժման հետևանքով փակվեց կոմբինատը, փակվեցին նաև հանքերը։ Սկսվեց բնակչության արտագաղթը, որին ավելացավ նաև 90-ականներին հույները գաղթը դեպի Հունաստան։

Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը։ Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է։ Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին վերագործարկվեցին հանքերը։ Այսօր Շամլուղի բնակչության մի մասը աշխատում է հանքում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ, փայտահատությամբ, մասամբ հողագործությամբ։ Գյուղը շրջապատված է գեղեցիկ բնությամբ, բարձր լեռնային մարգագետիններով և անտառներով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել զբոսաշրջությունը։ Սակայն տարիներ առաջ ստեղծված արհեստական որսահանդակը հաջողություն չունեցավ և փակվեց։ 19-րդ դարի վերջերից մինչը անցյալ դարի 80-ական թվականները Շամլուղում ամառային հանգիստ էին անցկացնում հարյուրավոր թբիլիսցիներ ու երևանցիներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1873 91 մարդ
1897 862 մարդ
1926 836 մարդ
1939 1874 մարդ
1959 2864 մարդ
1964 3127 մարդ
1979 4500 մարդ
2001 882 մարդ
2004 800 մարդ
2015 700 մարդ


Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը, որը ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների և վրաց աղբյուրներում հանդիպող Մանիցգոմ քաղաքին։ Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել։ Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։ Մինչև 1990 ական թվականները դեռևս պահպանվում էին նաև ֆրանսիացի կապալառուների կողմից կառուցված բնակելի և այլ նշանակության շենքեր, որոնք կրում էին եվրոպական ճարտարապետության կնիքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 11-ին.