Շաղափ (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շաղափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքՈւրցաձոր (համայնք)
Հիմնադրված է1873 թ.
Մակերես64,21 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն913[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Շաղափ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Շաղափ (Արարատի մարզ) (Հայաստան)

Շաղափ (անվանումը մինչև 1968 թ.` Շաղափլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում, մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում գյուղի անունը եղել է Շաղափլու։ 1968 թվականից վերանվանվել է Շաղափ։ Շրջակայքում կան հին գյուղատեղիներ և 12-րդ դարի ավերակ եկեղեցու մնացորդներ։

Գյուղը տեղադրված է Վեդի գետի ձախակողմյան Շաղափ վտակի հովտում, շրջապատված մեղմաթեք և ոչ բարձր բլուրներով։ Ծովի մակարդակից գտնվում է 1300 մ բարձրության վրա։

Գյուղի բնակիչների նախնիների մի մասը 1916 -1922 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Վանի և Շատախի շրջաններից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր է և ցամաքային։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ շոգ և ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2 -ից -5°C։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է 23-ից 25°C։ Տարեկան մթնոլորտային տեղումներր կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են և չոր տափաստաններ են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շաղափի մշտական բնակչությունը կազմել է 913, առկա բնակչությունը՝ 803 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 437 853 253 493 657 725 681 750[2] 899 900 913[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 232 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտական ճյուղը գյուղատնտեսությունն է և անասնապահությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 844

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաղափ (Արարատի մարզ)» հոդվածին։