Նուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուն
Տեսակհին եգիպտական աստվածություն և ջրի աստվածություն
Սեռարական
Երևի համընկնում էQ7326748?
ԶավակներԱթում, Khnum?, Նեյթ, Ռա և Ամոն
 Nun (god) Վիքիպահեստում

Նու կամ Նուն, եգիպտական առասպելաբանության մեջ համարվում է ստորգետնյա ջրերի անդունդի աստվածացումը։ Հին եգիպտացիները Նունը տեսնում էին, որպես պղպջակը շրջափակող անդունդ, որի մեջ պարփակված է կյանքը[1]։ Համաձայն հին եգիպտացիների՝ արարիչ թումբը դուրս է եկել Նունի ջրերից[2]։ Նունը այն ամենի աղբյուրն է, ինչը գոյություն ունի տարբերակված աշխարհում՝ ներառելով աստվածային և երկրային գոյությունների բոլոր ոլորտները։ Նունը սովորաբար պատկերվել է արական սեռի տեսքով, սակայն նաև ուներ իգական մասեր, որի շնորհիվ կարող էր պատկերվել և իգական, և արական սեռի տեսքով։ Նունետը իգական մասն է (Նու)։ Իսկ Նունը արական մասը։ Օգդոադյան հին հասկացողությամբ Նույի արական մասը ներկայացված է եղել գորտի տեսքով կամ մարդ, որը գորտի գլխով էր։ Հին Եգիպտական արվեստում Նունը ներկայացված է նաև որպես մորուքավոր տղամարդ, կապույտ-կանաչ մաշկով՝ խորհրդանշելով ջուրը։ Նունետը ներկայացված է եղել օձի տեսքով, կամ կնոջ տեսքով, որը օձի գլուխ ունի։ Միջնադարյան Թագավորության ժամանակ Նունը նկարագրվում էր "Աստվածների հայր" և նրան պատկերել են տաճարների պատերին մինչև հին եգիպտական կրոնական պատմության ավարտը[1]։ Ինչպես օգդոադյան մյուս աստվածները Նունը նույնպես չի ունեցել տաճարներ կամ պաշտամունքի կենտրոններ։ Դարպասների գրքի 12-րդ գլխում Նուն պատկերված է երկու ձեռքը օդում պարզած՝ պահելով "արեգակնային եռակայմ առագաստանավ"-ը։ Առագաստանավում են գտնվում 8 աստվածները, որոնց մեջտեղում կանգնած է Կեպրի աստվածը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "The Oxford Essential Guide to Egyptian Mythology", Daniel R. McBride, Berkley, 2003, ISBN 0-425-19096-X
  2. "Ancient Egypt", David P. Silverman, p. 120, Oxford University Press US, 2003, ISBN 0-19-521952-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուն» հոդվածին։