Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալ
նորվ.՝ Deltagermedaljen 1940–1945
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
ՊարգևատրողՆորվեգիա
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 33 մմ
Հիմնադրման ամսաթիվսեպտեմբերի 19, 1945
Հերթականություն
Ավագ պարգևKing's Medal of Merit in Silver?
Կրտսեր պարգևQ19373954?
 Defence Medal 1940–1945 Վիքիպահեստում

Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանության մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հակոն VII թագավորի կողմից 1945թ.-ի սեպտեմբերի 19-ին զինվորական և քաղաքացիական բնակչության այն ներկայացուցիչներին պարգևատրելու համար, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանությանը ֆաշիստա-գերմանական ուժերի դեմ, ինչպես նաև 1940-1945 թթ.-ներին օկուպացիայի ժամանակ դիմադրություն են ցուցաբերել[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալը շնորհվում է ինչպես Նորվեգիայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներից մեկին.

  • մասնակցել է ֆաշիստա-գերմանական ուժերի ներժուժման դեմ պայքարին 1940թ.-ին նվազագույնը 5 օր,
  • ծառայության է անցել Նորվեգիայի զինված ուժերում կամ առևտրային նավատորում Նորվեգիայի սահմաններից դուրս նվազագույնը 4 ամիս, կամ էլ 4 պակասից քիչ, եթե 1 ամիսը ծառայել է այն նավերի վրա, որոնք մասնակցել են Նորվեգիայի ազատագրմանը։
  • 1944-1945թթ.-ի ձմռանը մասնակցել է Փիլիանդիայի գործողությանը նվազագույնը 1 ամիս,
  • դաշնակից երկրների զինծառայողները, ովքեր մասնակցել են Նորվեգիայի ազատագրմանը և ծառայել են նվազագույնը 1 ամիս,
  • ծառայել են դիմադրության ուժերում (պարտիզանական ջոկատներում) նվազագույնը 4 ամիս[2]։

Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում։ Եթե պարգևատրվողը բացի 1940թ.-ին Նորվեգիայում տեղի ունեցող դեպքերից բացի Նորվեգիայի զինված ուժերի կամ դիմադրության ուժերի կազմում մասնակցել է նաև այլ գործողությունների, ապա ժապավենի վրա ամրացվում է արծաթե կցորդ-զարդ[1]։

Պարգևի սալիկները

Մեդալը արծաթե կցորդ-զարդով

Մեդալը առանց կցորդ-զարդի

Մեդալը ունի շրջանաձև տեսք և պատրաստված է բրոնզից։ Տրամագիծը 33 մմ է։ Դիմային հատվածում պատկերված է Նորվեգիայի զինանշանը կցորդ-զարդի ֆոնին։ Եզրերին գրված է «9 APRIL 1940» (վերևում), «8 MAI 1945» (ներքևում)։

Մեդալի ետևի մասը

Մեդալի ետնամասում պատկերված են երեք դրոշներ՝ թագավորական, առևտրային և զինված ուժերի, որոնց մեջտեղում նավի շղթա է շրջանակի ձևով։ Մեդալի վերևում գրություն է՝ «DELTAGER I KAMPEN»[1]:

Մեդալի վերին հատվածում ձուլված է օղակ, որի միջոցով այն ամրացվում է ժապավենին։ Ժապավենը ունի կարմիր գույն՝ կենտրոնում լայն սպիտակ գիծ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]