Նորմատիվ իրավական ակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ)։ Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված է Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը։ Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ։ Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաև նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը, նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում։ Անհատական կամ լոկալ ակտերը օրենսդրության բաղադրամաս չեն կազմում, նորմատիվ-իրավական ակտերում սահմանվում են համապարտադիր վարքագծի ընդհանուր կանոններ, և այս ակտերը կազմում են օրենսդրությունը։ Բոլոր նորմատիվ ակտերը բաժանվում են օրենքների և ենթաօրենսդրական ակտերի։ Օրենքներն օրենսդիր մարմնի կողմից ընդունված, բարձրագույն իրավական ուժով օժտված նորմատիվ ակտերն են, և բոլոր այլ իրավական ակտերը պետք է բխեն օրենքներից և չհակասեն դրանց։

Հայաստանում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություններ ունեն.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով