Նորալուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1=Նորալուսին
1=Նորալուսին

Նորալուսին (լատին․՝ Luna nova, novilunium), Լուսնի փուլ, որի ժամանակ նրա էկլիպտիկ երկայնությունը նույնն է, ինչ Արևինը[1]։ Այդպիսով, այդ պահին Լուսինը գտնվում է Երկրի ու Արևի միջև նրանց հետ գրեթե մեկ գծի վրա։ Եթե նրանք գտնվում են ճիշտ նույն գծի վրա, տեղի է ունենում Արևի խավարում։

Նորալուսնի ժամանակ Լուսինը տեսանելի չի լինում գիշերային երկնքում, քանի որ այդ ժամանակ նա շատ մոտ է լինում Արևին երկնային մթնոլորտում (ոչ հեռու, քան 5°) և միևնույն ժամանակ այն շրջված է լինում դեպի մեզ գիշերային կողմով։ Երբեմն, սակայն, այն կարելի է տեսնել արևի սկավառակի ֆոնին (Արևի խավարում)։ Բացի այդ, որոշ ժամանակ անց (սովորաբար մոտ 2 օր) նորալուսնից հետո կամ առաջ շատ պարզ մթնոլորտի դեպքում ամեն դեպքում հնարավոր է նկատել Լուսնի սկավառակը` լուսավորված Երկրից արտացոլվող թույլ լույսով (Լուսնի մոխրագույն լույս)[2]։

Նորալուսինների միջև շրջափուլը տևում է միջին հաշվով 29.530589 օր (սինոդիկ ամիս)[3]։

Նորալուսին և օրացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորալուսինը Աստվածաշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորալուսնի տոնումը հատկապես մեծ դեր ունի Հին կտակարանում (Թվեր 10:10, 23:24)։ Այն նշանավորվել է հատուկ զոհաբերություններով, որոնք ուղեկցվել են փողային գործիքի նվագակցությամբ։ Նորալուսնի ուրախ օրերը նշվել են ընդհանուր հավաքներով, առավոտյան և երեկոյան տաճարներում զոհաբերություններով։ Նորալուսնի օրերին չեղարկվել են պահքերը, դադարեցրել են առևտուրը և հասարակական զբաղմունքները։ Պողոս առաքյալը գրել է, որ այս բոլոր տոները եղել են «ապագայի ստվերները» (Թուղթ առ Կողոսացիս 2:16)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аллен К. У. Астрофизические величины. — Москва: Мир, 1977. — С. 28, 137. — 279 с.
  2. Жданов А. (1890–1907). «Луна, спутник Земли». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Meeus J. Astronomical Algorithms. — Willmann-Bell, 1991. — P. 319. — 429 p. — ISBN 9780943396354
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորալուսին» հոդվածին։