Նովոսիբիրսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նովոսիբիրսկ (այլ կիրառումներ)
Մարզկենտրոն
Նովոսիբիրսկ
Новосибирск
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՆովոսիբիրսկի մարզ
Քաղաքային օկրուգՆովոսիբիրսկի ֆեդերալ օկրուգ
Ներքին բաժանում10 շրջան
ԳլուխՎլադիմիր Գորոդեցկի
Հիմնադրված է1893 թ.
Այլ անվանումներմինչև 1895Ալեքսանդրովսկի
մինչև 1903Նովո-Նիկոլաևսկիյ
մինչև 1917Նովո-Նիկոլաևվսկ
մինչև 1926Նովոնիկոլաևսկ
Մակերես506,7 կմ²
ԲԾՄ150 մ
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն 1 397 213 մարդ (2009)
Խտություն2758 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 660 000
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, թաթարներ, հրեաներ, բելառուսներ
Տեղաբնականուննովոսիբիրցի
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ383
Փոստային դասիչ630xxx
Ավտոմոբիլային կոդ54
ՍՎՏԲՀԴ50401
Պաշտոնական կայքnovo-sibirsk.ru (ռուս.)
Քաղաքի օրՀունիսի վերջին կիրակի
Նովոսիբիրսկ (Ռուսաստան)##
Նովոսիբիրսկ (Ռուսաստան)
Նովոսիբիրսկ (Նովոսիբիրսկի մարզ)##
Նովոսիբիրսկ (Նովոսիբիրսկի մարզ)

Նովոսիբիրսկ (ռուսերեն՝ Новосиби́рск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Սիբիրյան երկրամասում։ Բնակչության թվաքանակով երրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանում[1], առաջին տեղը՝ սիբիրյան տարածաշրջանում և Ռուսաստանի ամբողջ ասիական մասում։

Սիբիրյան դաշնային օկրուգի, Նովոսիբիրսկի մարզի և նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Մարզային նշանակության քաղաք է, խոշոր ագլոմերացիայի միջուկ, առևտրական, գործարար, մշակութային, արդյունաբերական, տրանսպորտային, կրթական ու գիտական կենտրոն։ Նրան սպասարկող «Տոլմաչևո» միջազգային օդանավակայանը համարվում է ամենաբանուկը նսիբիրյան ողջ տարածաշրջանում[3]։ Նովոսիբիրսկում են գտնվում Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի գլխավոր մասնաշենքերը և նախագահությունը։

Բնակավայրը հիմնվել է 1893 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1903-ին։ 2018 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.612,833[4], 2021 թվականի հունվարին՝ 1 620 162:

Գտնվում է Օբ գտի երկու ափերին[5], Նովոսիբիրսկի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման արդյունքում ստեղծված ջրամբարի մերձակայքում։ Զբաղեցնում է 502,7 քառակուսի կիլոմետր տարածք։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Նովոսիբիրսկին շնորհվել է «Աշխատանքային արիության քաղաք» («Город трудовой доблести“») կոչումը[6]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոսիբիրսկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[7].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոսիբիրսկին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման, որը Կյոպպենի կլիմաների դասակարգմամբ կրում է Dfb նիշը։ Ամառները համեմատաբար տաք են, կարճատև, ձմեռները՝ չափազանց ցուրտ, արկտիկյան ցրտաշունչ քամիների սուր կերպով զգացվող ազդեցությամբ։

Նովոսիբիրսկ (1981–2010, extremes 1958–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 4.1
(39.4)
5.1
(41.2)
14.4
(57.9)
30.7
(87.3)
36.1
(97)
36.6
(97.9)
36.4
(97.5)
35.7
(96.3)
33.2
(91.8)
23.8
(74.8)
11.7
(53.1)
4.8
(40.6)
36.6
(97.9)
Միջին բարձր °C (°F) −12.1
(10.2)
−9.7
(14.5)
−1.9
(28.6)
8.1
(46.6)
18.8
(65.8)
23.4
(74.1)
25.4
(77.7)
22.9
(73.2)
16.0
(60.8)
7.7
(45.9)
−3.4
(25.9)
−10.0
(14)
7.1
(44.8)
Միջին օրական °C (°F) −16.5
(2.3)
−14.8
(5.4)
−7.6
(18.3)
2.3
(36.1)
11.8
(53.2)
17.1
(62.8)
19.4
(66.9)
16.6
(61.9)
10.2
(50.4)
3.1
(37.6)
−6.9
(19.6)
−14.0
(6.8)
1.7
(35.1)
Միջին ցածր °C (°F) −20.9
(−5.6)
−19.5
(−3.1)
−12.9
(8.8)
−2.3
(27.9)
5.6
(42.1)
11.2
(52.2)
13.8
(56.8)
11.2
(52.2)
5.6
(42.1)
−0.4
(31.3)
−10.3
(13.5)
−18.4
(−1.1)
−3.1
(26.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −46.2
(−51.2)
−46.3
(−51.3)
−36.4
(−33.5)
−29
(−20)
−8.6
(16.5)
−2.0
(28.4)
3.9
(39)
0.2
(32.4)
−6.9
(19.6)
−26.4
(−15.5)
−39.6
(−39.3)
−45.7
(−50.3)
−46.3
(−51.3)
Տեղումներ մմ (դյույմ) 25
(0.98)
18
(0.71)
17
(0.67)
27
(1.06)
34
(1.34)
55
(2.17)
66
(2.6)
60
(2.36)
43
(1.69)
45
(1.77)
37
(1.46)
33
(1.3)
459
(18.07)
Միջ. անձրևոտ օրեր 1 1 2 8 13 14 14 14 16 12 5 1 101
Միջ. ձնառատ օրեր 23 19 15 9 3 0.1 0 0 1 11 20 25 126
% խոնավություն 82 81 77 65 58 66 73 75 75 78 83 83 75
Միջին ամսական արևային ժամ 67 107 166 213 264 302 304 245 170 100 58 45 2041
Աղբյուր #1: Pogoda.ru.net[8]
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun, 1931–1960)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Горячко М.Д., Павлинов П.С. и др Новосибирск / председ. Ю.С. Осипов и др., отв. ред. С.Л. Кравец. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2013. — Т. 23. Николай Кузанский - Океан. — С. 214—217. — 766 с. — 26 000 экз. — ISBN 978-5-85270-320-6
  2. «Новосибирский район». Правительство Новосибирской области. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  3. «European Airport Traffic Trends». Aviation database bank, free of charge from anna.aero. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  4. «Численность населения по муниципальным районам и городским округам Новосибирской области на 1 января 2018 года и в среднем за 2017 год» (PDF). Novosibirsk Oblast Territorial Branch of the Federal State Statistics Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  5. Новосибирская ГЭС. Вокруг здания ГЭС, водосливная плотина :: Gelio | Слава Степанов Արխիվացված Օգոստոս 8, 2013 Wayback Machine. Gelio.newsib.ru. Retrieved on 2013-08-16.
  6. Указ Президента Российской Федерации от 02.07.2020 № 444 «О присвоении почётного звания Российской Федерации „Город трудовой доблести“»
  7. «Города-побратимы Новосибирска». novo-sibirsk.ru (ռուսերեն). Novosibirsk. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  8. «Weather and Climate-The Climate of Novosibirsk» (ռուսերեն). Weather and Climate. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  9. Cappelen, John; Jensen, Jens. «Rusland - Novosibirsk» (PDF). Climate Data for Selected Stations (1931-1960) (դանիերեն). Danish Meteorological Institute. էջ 225. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Novosibirskին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոսիբիրսկ» հոդվածին։
Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներ

Մոսկվա | Սանկտ Պետերբուրգ  • Նովոսիբիրսկ  • Եկատերինբուրգ  • Նիժնի Նովգորոդ  • Սամարա  • Օմսկ
Կազան  • Չելյաբինսկ  • Դոնի Ռոստով