Նինա Խաչատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նինա Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Նինա Խաչատուրյան
Ի ծնեՆինա Խաչատուրյան
Ծնվել է1968[1][2]
ԾննդավայրՍթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունԲրաունի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Gunn High School?
Մասնագիտությունարվեստագետ, լուսանկարիչ, վիդեոնկարիչ և new media artist
Պարգևներ
Կայքninakatchadourian.com
 Nina Katchadourian Վիքիպահեստում

Նինա Խաչատուրյան (անգլ.՝ Nina Katchadourian, 1968[1][2], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ արվեստագետ։ Ստեղծում է կոնցեպտուալ աշխատանքներ, որոնք բացահայտում են քարտեզագրմանը, տրանսլյացիային, հանրային տարածքներին առնչվող թեմաներ[5]։ Նրա աշխատաանքները բազմիցս ցուցադրվել են, այդ թվում 2008 թվականին Սան Դիեգոյի ժամանակակից արվեստի թանգարանում անհատական վիդեո ինստալյացիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Բրաունի համալսարանի Վիզուալ արվեստի և գրականության ու հասարակագիտության ֆակուլտետը, 1993 թվականին՝ Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգո Վիզուլ արվեստի բաժինը, 1996 թվականին Whitney թանգարանում անցել է անհատական ուսուցման ծրագիր[6]։

«Չընտրվածների հուշարձան», արվեստագետ՝ Նինա Խարատուրյան, Վաշինգտոն Փոստ 15 հասցեի հանրախանութի ճակատային ինստալյացիա, Վաշինգտոն ԿՇ

Նինա Խաչատուրյանն աշխատում է քանդակի, լուսանկարչության, վիդեո և ձայնային տիրույթներում։ Նինան օդում թռիչքի երկար ժամերն օգտագործում է ֆոտոստեղծագործություններ ստանալու համար։ Նա ոգեշնչվում է օդանավից բացվող տեսարաններով[7][8]։ 2010 թվականին Ատլանտա թռիչքի ժամանակ Նինա Խաչատուրյանը iPhone-ով սկսել է Seat Assignment ֆոտոշարքը։

Նինան սենդվիչների մնացորդներով ստեղծում է բնության պատկերներ։ Զուգարանի թղթերով և անձեռոցիկներով իրեն վերածում է 17-րդ դարի հոլանդական կտավների հերոսուհիների, որն անմահացնում է սելֆիներով։

Նինա Խաչատուրյանի ստեղծագործությունները ներկայացված են Սան Ֆրանցիսկոյի Catharine Clark պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Խաչատուրյան» հոդվածին։