Նիդերլանդների Թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիդերլանդների Թագավորություն
Նիդեռլանդների դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, թագավորություն, colonial power?, երկիր, OECD country? և realm?
Ներառում էԱրուբա[1], Կյուրասաո[1], Նիդերլանդներ[1] և Սինտ Մաարտեն[1]
Պետական լեզուհոլանդերեն
ՄայրաքաղաքԱմստերդամ[2]
Պետական կարգսահմանափակ միապետություն
Երկրի ղեկավարՎիլեմ Ալեքսանդր
Կառավարության ղեկավարՄարկ Ռիուտե
Ազգաբնակչություն17 100 715 մարդ (2013)
ՀիմնՆիդերլանդների հիմն
ԿարգախոսJe maintiendrai և The original cool
Հիմնադրված էմարտի 16, 1815 և դեկտեմբերի 15, 1954 թ.
Արժույթեվրո
Ժամային գոտիADT?, Կենտրոնական եվրոպական ժամանակ և Europe/Amsterdam?[3]
Հեռախոսային կոդ+31[4]
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,941[5]

Նիդերլանդների Թագավորություն (հոլ.՝ Koninkrijk der Nederlanden), բաղկացուցիչ ինքնիշխան պետություն Արևմտյան Եվրոպայում և Կարիբյան ավազանում, բաղկացած է 4 մասից (տարածք)՝ հենց Նիդերլանդներից (հիմնադիր երկիր), Արուբայից, Կյուրասաոյից և Սինտ Մաարտենից։ Հիմնադիր երկիր Նիդերլանդների մեծ մասը գտնվում է Արևմտյան Եվրոպայում, բացառությամբ Բոնեյրեի, Սինթ Էստատիուսի և Սաբայի, որոնք ունեն հատուկ համայնքների կարգավիճակ և գտնվում են Կարիբյան ավազանում[6]։

Թագավորության ընդհանուր մակերեսը 42 525 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ մոտ 17 միլիոն։ Նիդեռլանդների թագավորությունը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2010 թվականի հոկտեմբերի 10-ը Կյուրասաոն, Բոնայրեն, Սինտ Մաարտենը, Սինթ Էստատիուսը և Սաբան կազմում էին Նիդերլանդական Անտիլյան կղզիների ինքնավարությունը, որը Թագավորության 3 անդամներից մեկն էր, բացի բուն Նիդերլանդներից և Արուբայից։ Նախկինում Նիդեռլանդների Թագավորության կազմում էին նաև Սուրինամը (մինչև 1975 թվականը) և Նիդեռլանդական Նոր Գվինեան (մինչև 1963 թվականը)։

1949-1956 թվականներին գոյություն է ունեցել Նիդերլանդա-Ինդոնեզական միությունը, որտեղ Նիդեռլանդների Թագավորությունը երկու իրավահավասար անդամներից մեկն էր։ Մինչև 1986 թվականի հունվարի 1-ը Արուբան, Բոնեյրեն, Կյուրասաոն, Սաբան, Սինտ Մաարտենը և Սինթ Էվստատիուսը կազմում էին Նիդեռլանդական Անտիլյան կղզիների ինքնավարությունը։ 1986 թվականին Արուբան դուրս է եկել ինքնավարության կազմից՝ դառնալով Թագավորության 3 անդամներից մեկը։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին Նիդեռլանդական Անտիլյան կղզիները դադարել են գոյություն ունենալ, Կյուրասաոյի և Սինտ Մաարտենը դարձել են Թագավորության կազմում ինքնակառավարվող պետություններ։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության անդամների միջև հարաբերությունները կարգավորվում են Նիդերլանդների Թագավորության Խարտիայով, որն ընդունվել է 1954 թվականին։ Գործադիր մարմինը Նախարարների Պետական խորհուրդն է (Rijksministerraad), որը բաղկացած է Նիդերլանդների Նախարարների Խորհրդի բոլոր անդամներից և տարածքների լիազորված նախարարներից։

Տարածքներն ունեն իրենց ներկայացուցչական մարմինները՝ կղզու խորհուրդներ (eilandsraad) և գործադիր - կղզու պատգամավորներ (eilandgedeputeerde

Դրոշ Զինանշան Տարածք Մարզ Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2012)
Մայրաքաղաք Կարգավիճակ Տարադրամ
Նիդերլանդներ,
այդ թվում
41 854 16 748 205 Ամստերդամ Ինքնիշխան պետություն
Նիդերլանդների եվրոպական մաս Արևմտյան Եվրոպա 41 526 16 725 902 12 գավառ Եվրո
Բոնեյրե Կարիբյան ծով 294 16 541 Կրալենդիյկ Հատուկ համայնք ԱՄՆ դոլար
Սինթ Էվստատիուս Կարիբյան ծով 21 3791 Օրանյեստադ Հատուկ համայնք ԱՄՆ դոլար
Սաբա Կարիբյան ծով 13 1971 Բոթոմ Հատուկ համայնք ԱՄՆ դոլար
Արուբա Կարիբյան ծով 193 103 504 Օրանյեստադ Ինքնակառավարվող պետություն Արուբանյան Ֆլորին
Կյուրասաո Կարիբյան ծով 444 145 406 Վիլլեմստադ Ինքնակառավարվող

պետություն

Նիդերլանդական անտիլյան գուլդեն
Սինտ Մաարտեն Կարիբյան ծով 34 37 429 Ֆիլիպսբուրգ Ինքնակառավարվող պետություն Նիդերլանդական անտիլյան գուլդեն
Ընդհանուր 42 525 17 034 544

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 (unspecified title) — Iss. 2010.
  2. (unspecified title) — Iss. 2008.
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
  4. http://www.countrycallingcodes.com/country.php?country=Netherlands
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. «Wet openbare lichamen Bonaire, Sint Eustatius en Saba (WolBES)». www.st-ab.nl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]