Նենսի Սինատրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Սինատրա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNancy Sinatra
Ի ծնե անունNancy Sandra Sinatra
Ծնվել էհունիսի 8, 1940 (83 տարեկան)
Ջերքի Սիթի, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերփոփ, քանթրի
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1961 – այժմ
ԼեյբլRCA Victor, Ռեփրայզ Ռեքորդս, Private Stock Records?, Elektra Records, Buena Vista Records? և Attack Records?
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց
ԱնդամակցությունSAG-AFTRA և ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա
ԱմուսինԹոմի Սենդս և Hugh Lambert?
Պարգևներ
Կայքnancysinatra.com
 Nancy Sinatra Վիքիպահեստում

Նենսի Սանդրա Սինատրա (անգլ.՝ Nancy Sandra Sinatra, հունիսի 8, 1940(1940-06-08)[1][2][3][…], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկյան երգչուհի, որի հաջողության գագաթնակետը 1960-ականների երկրորդ կեսին էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսին Ֆրենկ Սինատրայի դուստրն է, որն աղջնակի ծննդյան 4-րդ օրը ձայնագրել է «Nancy (with the Laughing Face)» երգը։ 1959 թվականին Նենսին արդեն նկարահանվում էր կինոյում, իսկ 3 տարի անց կայացավ նրա դեբյուտը հեռուստատեսությունում հաղորդման մեջ, որը վարում էր հայրը և որին մասնակցություն էր ունեցել անգամ Էլվիս Փրեսլին։ Հետագայում նա խաղաց Փրեսլիի հետ «Սփիդվեյ» ֆիլմում։ Նենսիի ամենահայտնի աշխատանքը կինոյում «Վայրի հրեշտակներ» (1966) ֆիլմն է Պիտեր Ֆոնդայի խաղընկերությամբ։

Նենսիի երաժշտական գործունեությունն սկսվել է 1966 թվականին։ Նա գերադասում էր կատարել էր ժամանակակից փոփ երաժշտություն, որը բավականին տարբեր էր նրանից, ինչը նրա հորը ճանաչում էր բերել։ Նենսիի կերպարի բնորոշ գիծը ճչան սեքսուալությունն էր, որը ընդգծում էր նորաձև կարճ կիսաշրջազգեստներով և բարձրակրունկներով։ «Քմահաճ էակի» կերպարն առավել վառ դրսևորվեց նրա առաջին՝ «These Boots Are Made for Walkin'» սինգլի տեսահոլովակում, որն ավարտեց իր հաղթական երթը աշխարհով՝ նվաճելով Billboard Hot 100-ի վերին հորիզոնականը և բրիտանական վաճառքի չարտերը։

Երիտասարդ երգչուհու հաջողության նշանակալից բաժինը պատկանում էր հեղինակավոր պրոդյուսեր Լի Հեյզլվուդին, որի հետ Նենսին ձայնագրեց մի քանի զուգերգ, այդ թվում և զգայապատրանքի այնպիսի գլուխգործոց, ինչպիսին «Some Velvet Morning» է։ Նրա ղեկավարությամբ Նենսին ձայնագրեց «You Only Live Twice» երգը Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմ համար և «Somethin’ Stupid» զուգերգը հոր հետ, որը գլխավորեց Ատլանտյանի երկու կողմերի հիթ-շարքերը։

Նենսի Սինատրան 1971 թվականին

1970-ականներին Նենսի Սինատրան հեռացավ շոու-բիզնեսից, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ամուսնու և երեխաների հետ։ 1985 թվականին հրատարակեց գիրք հոր մասին, իսկ տասը տարի անց երաժշտական խանութներում հայտնվեց երկար տարիների ընթացքում նրա առաջին ալբոմը, որն ի զարմանս շատերի՝ քանթրի ոճով էր։ Ալբոմը գովազդելու համար 55-ամյա երգչուհին նկարահանվեց և հայտնվեց Playboy էրոտիկ ամսագրի շապիկին։

1960-ականների աստղի հանդեպ հետաքրքրության նոր ալիք սկսվեց նաև 2000-ականների սկզբին, երբ Քվենտին Տարանտինոն օգտագործեց Շերի «Bang Bang (My Baby Shot Me Down)» երգի Սինատրայի հին ձայնագրությունն իր «Սպանել Բիլին» դիլոգիայում։ Մոտավորապես այդ նույն ժամանակ Ռոբի Ուիլյամսը վերամշակեց «You Only Live Twice» երգն իր «Millennium» սուպերհիթում և ձայնագրեց «Somethin' Stupid»՝ որպես ամանորյա զուգերգ Նիկոլ Քիդմանի հետ։ «Շրեկ 2» մուլտֆիլմում Կոշկավոր Կատուն Բանդերասի ձայնով երգում է «These Boots Are Made for Walkin'» երգը։ Ոգևորվելով իր արվեստի հանդեպ վերադարձած հետաքրքությունից՝ երգչուհին 2003 թվականին Հեյզլվուդի հետ ձայնագրեց նոր որակի ալբոմ, ընդ որում ձայնագրմանը մասնակցում էին այնպիսի մեծավաստակ ռոք-երաժիշտներ, ինչպիսիք են Մորիսսին և U2 խմբի անդամները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]