Նեապոլ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեապոլ (այլ կիրառումներ)
Գավառ
Նեապոլ
իտալ.՝ Città metropolitana di Napoli
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԱչերա
Հիմնադրված էհունվարի 1, 2015 թ.
Մակերես1171,13 կմ²
ԲԾՄ17 մետր
Բնակչություն3 107 006 մարդ (նոյեմբերի 30, 2016)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ80010–80079 և 80121–80147
Ավտոմոբիլային կոդNA
Պաշտոնական կայքcittametropolitana.na.it
Նեապոլ (գավառ) (Իտալիա)##
Նեապոլ (գավառ) (Իտալիա)

Նեապոլ իտալ.՝ Città metropolitana di Napoli, Մետրոպոլիտենական քաղաք Իտալիայում՝ Կամպանիայի մարզում` ճանաչված 2015 թվականի հունվարի 1-ին։ Գավառի մայրաքաղաքն է Նեապոլը, և գավառը ներառում է 92 կոմունաներ[1][2]։ Այն առաջին էր՝ ստեղծված տեղական իշխանությունների ռեֆորմով (Օրենք՝ 142/1990 թ.), այնուհետև ճանաչված 56/2014 թ.-ի օրենքով։

Նեապոլը ղեկավարվում է Մետրոպոլիտենի քաղաքապետի և խորհրդի կողմից։ Սկսած 2015 թ.-ի հունվարի 1-ից մայրաքաղաքի քաղաքապետ է Լուիդժի դը Մադժիստրիսը։

Ժողովրդագրություն և տարածքայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրոպոլիտան քաղաքը Կամպանիայի մարզում

Նեապոլը ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պարզորեն առանձնացնում է նրան Իտալիայի մյուս Մետրոպոլիտենական քաղաքներից։ Այն զբաղեցնում է Կամպանիայի մարզի միայն 8.6%-ը (13,590 կմ²) և ներառում է մարզի բնակչության կեսից ավելին։ Այս գերբնակեցման երևույթը ստեղծել է ուժեղ ժողովրդագրական և տարածքային անհավասարակշռություն Կամպանիայի մարզի չորս գավառների հետ։

Նեապոլի հողատարածք 1,171 կմ² է՝ ներառելով նաև կղզիները։ Փաստ է, որ նրա մակերևույթը ավելի փոքր է քան Հռոմինը (1,287 կմ²)[3]։

Մետրոպոլիտենական քաղաքի բնակչության խտությունը կազմում է 2,672 բնակիչ/կմ² և մետրոպոլիտական 12 կոմունաներում այն գերազանցում է 50,000 բնակիչ։ Ներքևի աղյուսակում ներկայացված է իտալական 60 կումանաներից 11-ը, որը ներառում է նեապոլական 3 կոմունա՝ Ջուլիանո ին Կամպանիա, Տորե դել Գրեկո, Պոցուոլի։ Կազավատորեն իտալական առաջին կոմունան է, որի բնակչության խտությունը 12,000 բնակիչ/կմ² է, որին հաջորդում է Պորտիչին[4]։

Ամենամեծ կոմունաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեապոլի քաղաքային տարածքը
Աստիճան Քաղաք Բնակչությունը Մակերեսը
(կմ2)
Խտությունը
(բնակիչ/կմ2)
Բարձրությունը
(ծովի մակարդակից)
Առաջին Նեապոլ 959,062 117,27 8178.2 17
Երկրորդ Ջուլիանո ին Կամպանիա 118,821 94.19 1261.5 97
Երրորդ Տորե դել Գրեկո 87,575 30.66 2856.3 43
Չորրորդ Պոցուոլի 83,412 43.21 1930.4 28
Հինգերորդ Կազորիա 79,542 12.03 6612 60
Վեցերորդ Կաստելամարե դի Ստաբիա 64,553 17.71 3645 6
Յոթերորդ Աֆրագոլա 63,935 17.99 3553.9 43
Ութերորդ Աչերա 59,483 54.08 1099.9 26
Իններորդ Մարանո դի Նապոլի 59,470 15.45 3849.2 151
Տասներորդ Էրկոլանո 54,707 19.64 2785.5 44
Տասնմեկերորդ Պորտիչի 53,888 4.12 13079.6 29

Մետրոպոլիտենի խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նոր մետրոն մարզի խոշոր քաղաքային տարածքներին տալիս է վարչական առավելություններ, որը նախատեսված է բարձրացնելու տեղական ադմինիստրատորների արդյունավետությունը և կրճատելու կոմունաներոմ տեղական բյուջեի ծախսերը՝ հիմնական ծառայությունների մակարդակի բարձրացման նպատակով (տրանսպորտ, դպրոցներ և սոցիալական ծրագրեր), ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության համար[5]։ Այս քաղաքականության շրջանակում Նեապոլի քաղաքապետը նշանակված է իրականացնելու Մետրոպոլիտենի քաղաքապետի գործառույթները, կառավարելու Մետրոպոլիտենի խորհուրդը ձևավորված կոմունաների 24 քաղաքապետերի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Craveri, Pietro (2015 թ․ փետրվարի 17). «Città metropolitana, lo statuto è di là da venire». Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Upinet.it». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  3. The metropolitan city is an historic challenge (page 16)
  4. «The territory and the anthropic» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  5. Vittorio Ferri (2009). «Metropolitan cities in Italy. An institution of federalism» (PDF). University of Milan-Bicocca. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլ (գավառ)» հոդվածին։