Նարգիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարգիս
անգլ.՝ Nargis
Ծնվել էհունիսի 1, 1929(1929-06-01)[1]
ԾննդավայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմայիսի 3, 1981(1981-05-03) (51 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունQueen Mary School, Mumbai?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի, սցենարիստ և քաղաքական գործիչ
ԸնտրանիBarsaat?, Babul?, Թափառաշրջիկը, Պարոն 420, Mother India? և Raat Aur Din?
Ծնողներմայր՝ Jaddanbai?
Ամուսին(ներ)Սունիլ Դատ
Երեխա(ներ)Պրիյա Դատ և Սանջայ Դատ
Պարգևներ և մրցանակներ

Նարգիս (հինդի नर्गिस, իրական անունը՝ Ֆաթիմա Աբդուլ Ռաշիդ, հունիսի 1, 1929(1929-06-01)[1], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 3, 1981(1981-05-03), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի, Filmfare Awards (1958 թ.) և Ազգային կինոմրցանակի (1968 թ.) մրցանակակիր՝ կանացի լավագույն դերի համար։ Հնդկաստանում արվեստի զարգացմանը նպաստելու և արվեստի բնագավառում կատարած ներդրումների համար պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարգիսը ծնվել է Կալկաթայում։ Նրա մայրը Հնդկաստանում հայտնի դերասանուհի և երգչուհի էր՝ ծագումով բրահմաններից, իսկ հայրը բժիշկ էր՝ ծնունդով պակիստանյան հարուստ ընտանիքից։ Ամուսնանալու համար Նարգիսի հայրը ընդունել է իսլամ և հրաժարվել ժառանգությունից։ Նրանց դուստրը հոր կողմից ստացել է Տեժեշվարի Ուտամչանդ Մոհանչանդ անունը, իսկ մոր կողմից Ֆաթիմա Աբդուլ Ռաշիդ անունը, սակայն նա հայտնի դարձավ Նարգիս անունով։

Նարգիսն ուներ երկու եղբայր։ Սովորելուն զուգընթաց մասնակցում էր թատերական խմբակի ներկայացումներին և երազում էր բժիշկ դառնալ։ Սակայն 1943 թվականին ստեղծված «Ճակատագիր» ֆիլմում 14-ամյա աղջնակի անսպասելի դեբյուտը փոխեց նրա ողջ կյանքի ուղին։ Նարգիս անվանումը նրան տվել է այդ նույն ֆիլմի ռեժիսորը։

Նարգիսի ամենաաստղային խաղընկերները ֆիլմերում եղել են Ռաջ Կապուրն ու Դիլիպ Կումարը։ Հիշարժան են նրա դերերը «Թափառաշրջիկը» (1951 թ.), «Պարոն 420» (1955 թ.), խորհրդա-հնդկական «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1957 թ.), «Գիշեր և ցերեկ» (1967 թ.) ֆիլմերում։ Սակայն նրա ամենահայտնի ֆիլմը «Մայր Հնդկաստան» (1957 թ.) կինոնկարն է, որտեղ նա կերտել է այրի կնոջ՝ Ռադհայի կերպարը։ Այդ դերը Նարգիսին բերեց բազմաթիվ մրցանակներ, իսկ ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Նարգիսն ամուսնացել է դերասան Սունիլ Դատի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր և մեկ որդի։ Որդին հայտնի դերասան Սանջայ Դատն է։

Նարգիսը մահացել է 1981 թվականի մայիսի 3-ին՝ քաղցկեղից։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1935 Ճշմարտություն փնտրելիս Talashe Haq -
1943 Ճակատագիր Taqdeer Սալմա
1945 Հումայուն Humayun Համիդա Բանո
1947 Ռոմեո և Ջուլիետ Romeo and Juliet -
1948 Մոխրացող կիրք Aag Նիմմի
1948 Անկրկնելի սեր Anokha Pyar Գիտա
1948 Տոնավաճառ Mela Մանջու
1949 Անձրևների ժամանակը Barsaat Ռեշմա
1949 Համբավ Andaz Նինա
1949 Անձեռոցիկ Roomal -
1950 Ճանաչել միմյանց Jan Pahchan Աշա
1950 Հայրական տուն Babul Բելա
1950 Սեր Pyaar -
1950 Կեսգիշեր Aadhi Raat -
1951 Թափառաշրջիկը Awaara Ռիտա
1951 Հանդիպում Deedar Մալա
1951 Իրարանցում Hulchul Աշա
1952 Բույն Ashiana Գաուրա
1952 Հոգի Bewafa Ռուպա
1952 Երկինք Amber Ռաջկումարի Ամբեր
1952 Անհավանական իրադարձություն Anhonee Ռուպ Սինգհ, Մոհինիբայ
1953 Սիրո շնչառությունը Aah Նիլու, Չանդրա, Ռեշմա Ռայ
1953 Մեղսագործը Papi Լաչհի
1955 Պարոն 420 Shree 420 Վիդյա
1956 Բոլորից թաքուն Chori Chori Կամմո
1957 Մայր Հնդկաստան Mother India Ռադհա
1958 Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ Pardesi Չամպա
1958 Տնային կյանք Ghar Sansar Ումա
1958 Լաջվանտի Lajwanti Կավիտա
1958 Դատ Adalat Նիրմալա
1964 Հիշողություն Yaadein Պրիյայի ուրվագիծը
1967 Գիշեր և ցերեկ Raat Aur Din Վարունա
1968 Ինչքան երազանքներ կան փողոցներում Tosa oneira stous dromous -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարգիս» հոդվածին։