Նարայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունՆարա
ՎայրNara Park?
Պատկանում էNational Institutes for Cultural Heritage?
Հասցե〒630-8213  奈良県奈良市登大路町50番地630-8213
Հիմնադրվել է1889
Այցելուներ635 042 մարդ
Կայքnarahaku.go.jp(ճապոներեն), narahaku.go.jp/english/index_e.html(անգլ.), narahaku.go.jp/chinese/index.html և narahaku.go.jp/korean/index.html(կոր.)
Քարտեզ
Քարտեզ

Նարայի ազգային թանգարան (ճապ.՝ 奈良国立博物館), Ճապոնիայի ազգային արվեստի թանգարան։ Գտնվում է Նարա քաղաքում, որը երկրի մայրաքաղաքն է համարվել 710-784 թվականներին։

Թանգարանը հայտնի է բուդդայական արվեստի հարուստ հավաքածուով, որի մեջ ներառվում է նկարներ, քանդակներ, եկեղեցական ձեռագրեր։ Այստեղ նաև պահվում և ցուցադրվում են մոտակա եկեղեցիներին պատկանող կերպարվեստի գործեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր շենքը
Բուդդայական արվեստի գրադարանը

Մինչև 1874 թվականին Նարայի կառավարիչ Ֆուդզի Տիխիրոյի կողմից թանգարանի հիմնումը ստեղծվել էր Նարայի Ցուցահանդեսային ընկերությունը։

Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին և ունեցել է կայսրական կարգավիճակ։ Թանգարանի առաջին շենքը արված է արևմտյան ոճով, որը նախագծել է Կատայամա Տոկուման (1854—1917), կառուցումն ավարտվել է 1894 թվականին։ Թանգարանի առաջին ցուցահանդեսն անց է կացվել 1895 թվականին։ 1952 թվականին թանգարանը Կայսերականից վերանվանվել է Ազգային։ 1973 թվականին Ձյունձո Յուսիմուրան նախագծել է ցուցահանդեսի նոր շենք, որը կառուցվել է ըստ այդ նախագծի։ 1980 թվականին բացվել է Բուդդայական արվեստի գրադարանը։ 1997 թվականին ավարտվել է Արևելյան թևի շինարարությունը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարայի ազգային թանգարան» հոդվածին։