Նատրիումի սուլֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի սուլֆատ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումնատրիումի սուլֆատ
Քիմիական բանաձևNa₂O₄S, Na₂SO₄
Մոլային զանգված2,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,68 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան884 °C[2] °C
Գոյացան էնթալպիա−1387,9 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում19,2 (20 °C), 42,3 (100 °C) գ/100 մլ
Դասակարգում
CAS համար7757-82-6
PubChem24436
EINECS համար231-820-9
SMILES[O-]S(=O)(=O)[O-].[Na+].[Na+]
ЕС231-820-9
RTECSWE1650000
ChEBI22844
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նատրումի սուլֆատ, , ծծմբական թթվի նատրիումական չեզոք աղը։

Ֆիզիկական հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանն է 884 °C, խտությունը՝ 2698 կգ/մ³։ Անջուր նատրումի սուլֆատը կայուն է 32,384 °C-ից բարձր ջերմաստիճաններում։ 100 գ ջրում լուծվում է 52,9 գ։ Լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ ։

Տարածվածությունը բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ անջուր նատրիումի սուլֆատը հանդիպում է տենարդիտ միներալի ձևով։ Բյուրեղահիդրատը՝ առաջացնում է միրաբիլիտ միներալը (գլաուբերյան աղ)։ Հանդիպում են նաև նատրիումի սուլֆատի կրկնակի աղեր մյուս սուլֆատների հետ, օրինակ՝ աստրախանիտ , գլաուբերիտ ։ Զգալի քանակով նատրիումի սուլֆատի պարունակվում է աղի լճերի նստվածքաշերտերում քլոր–սուլֆատի ձևով՝ Կարա-Բողազ-Գյոլի ծոցում։ Դրանց մեջ ջերմաստիճանը իջեցնելիս քիմիական ռեակցիա ընթանում՝

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի սուլֆատի ստացման արդյունաբերական եղանակն է՝ NaCl և H2SO4 փոխազդեցությունը հատուկ «սուլֆատային» վառարաններում (500—550 °C), միառժամանակ ստացվում է աղաթթու։

Ներկայումս այս մեթոդը չի օգտագործվում, քանի որ կա բավականաչափ մեծ քանակի հումք։ Բացի դրանից նատրիումի սուլֆատը ստացվում է որպես թափոն –ի արտադրության մեջ

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում մեծ քանակով նատրոիումի սուլֆատ է օգտագործվում սինթետիկ մաքրող միջոցների արտադրության մեջ, բայց շատ երկրներում վերջին տարիներին անցում է կատարվել խտացված (կոմպակտ) լվածքի փոշիներին, որոնց արտադրության մեջ սուլֆատը կամ չի օգտագործվում, կամ օգտագործվում է քիչ քանակություններով։

Նատրիումի սուլֆատի օգտագործման քանակով երկրորդը՝ ապակու արտադրությունն է։ Բացի դրանից այս նյութը մեծ քանակով օգտագործվում է սուլֆատային մեթոդով ցելյուլոզայի ստացման մեջ, նաև կաշվի արդյունաբերության, մանածագործության և գունավոր մետաղագործության մեջ։

Ոչ մեծ քանակով նատրումի սուլֆատը օգտագործվում է քիմիական լաբորատորիաներում՝ որպես ջրազրկող միջոց։ Չնայած որ նա ջրազրկում է օրգանական լուծույթները ավելի դանդաղ քան մագնեզիումի սուլֆատը, շատերը նախընտրում են հենց այդ միջոցը երկու պատճառով՝ մատչելի է և հեշտությամբ է ֆիլտրվում։

Փոքր քանակությամբ նախկինում օգտագործվել է բժշկության և անասնաբուժության մեջ որպես թմրեցնող միջոց և որպես բաղադրիչ քթի լվացման միջոցներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Реми Г. Курс неорганической химии. Т.2. — М., 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի սուլֆատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199