Նապոլի (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլի
Ամբողջական անուն Società Sportiva Calcio Napoli
Մականուն(ներ) Gli Azzurri (Երկնագույներ)
Partenopei (Պարտենոպեացիներ)
I ciucciarelli (Փոքրիկ ավանակներ)
Հիմնադրում օգոստոսի 1, 1926
Երկիր  Իտալիա
Մարզադաշտ Ստադիո Սան Պաոլո
Տարողունակություն 60,240
Նախագահ Աուրելիո դե Լաուրենտիս
Մարզիչ Կառլո Անչելոտտի
Կայք
Լիգա Սերիա A
2022-123 1-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Նապոլի (իտալ.՝ S.S.C. Napoli), իտալական ֆուտբոլային ակումբ Նեապոլից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում. Ակումբի գույներն են կապույտը և սպիտակը։ Տնային խաղերն անցկացնում է Ստադիո Սան Պաոլո մարզադաշտում։ Նապոլիում են խաղացել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ջանֆրանկո Ձոլան, Ֆաբիո Կանավարոն, Գոնսալո Իգուաինը և Էդինսոն Կավանին։

Նապոլին 2 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը և 6 անգամ զբաղեցրել երկրորդ տեղը։ Բացի այդ, Նապոլին 5 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 2 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Ինչպես նաև, ակումբը 1988-89 մրցաշրջանում նվաճել է ՈՒԵՖԱ Գավաթը։

Երկրպագուների քանակով Նապոլին 4-րդն է Իտալիայում և Սերիա A-ի 5-րդ ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։ Նապոլին Եվրոպական ակումբների ասոցիացիայի անդամ է և 2016 թվականի հունվարին համարվում էր Եվրոպայի 8-րդ և Իտալիայի 2-րդ լավագույն ակումբը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Բրազիլիա ԴՊ Ռաֆայել Կաբրալ
5 Բրազիլիա ԿՊ Ալան
6 Պորտուգալիա ՊՇ Մարիու Ռուի (վարձավճարով Ռոմայից)
7 Իսպանիա ՀՐ Խոսե Կալյեխոն
8 Իտալիա ԿՊ Ժորժինյո
11 Իտալիա ՊՇ Քրիստիան Մաջո
14 Բելգիա ՀՐ Դրիս Մերտենս
15 Իտալիա ԿՊ Էմանուելե Ջակերինի
17 Սլովակիա ԿՊ Մարեկ Համշիկ Ավագ
18 Բրազիլիա ՀՐ Լեանդրինյո
19 Սերբիա ՊՇ Նիկոլա Մաքսիմովիչ
20 Լեհաստան ԿՊ Պյոտր Ժելինսկի
21 Ռումինիա ՊՇ Վլադ Կիրիկեշ
Դիրք Խաղացող
22 Իտալիա ԴՊ Լուիջի Սեպե
23 Ալբանիա ՊՇ Էլսեիդ Հյուսայ
24 Իտալիա ՀՐ Լորենցո Ինսինյե
25 Իսպանիա ԴՊ Պեպե Ռեյնա
26 Սենեգալ ՊՇ Կալիդու Կուլիբալի
30 Խորվաթիա ԿՊ Մարկո Ռոգ
31 Ալժիր ՊՇ Ֆաուզի Գուլամ
33 Իսպանիա ՊՇ Ռաուլ Ալբիոլ
37 Ալժիր ԿՊ Ադամ Ունաս
42 Գվինեա ԿՊ Ամադու Դիավարա
62 Իտալիա ՊՇ Լորենցո Տոնելի
99 Լեհաստան ՀՐ Արկադիուշ Միլիկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։