Նաթանայել Ուեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթանայել Ուեսթ
անգլ.՝ Nathanael West
Ծնվել էհոկտեմբերի 17, 1903(1903-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 22, 1940(1940-12-22)[1][2][3][…] (37 տարեկան)
Մահվան վայրԷլ Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMount Zion Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան
Ազդվել էՀենրի Լուիս Մենքեն
ԵրկերMiss Lonelyhearts? և The Day of the Locust?
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ և արձակագիր
ԱմուսինEileen McKenney?

Նաթանայել Ուեսթ[4] (անգլ.՝ Nathanael West, հոկտեմբերի 17, 1903(1903-10-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 22, 1940(1940-12-22)[1][2][3][…], Էլ Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթանայել Ուեսթը ծնվել է Կովինոյից հրեա ներգաղթյալ Մասկա Վայնշտեյնի և Աննա Լազարևնա Վալեյնշտեյնի ընտանիքում, ովքեր ԱՄՆ են տեղափոխվել 1902 թվականին։ Սովորել է ընդհատումներով, բայց շատ է կարդացել, հետաքրքրվել է ֆրանսիացի սյուրռեալիստներով։ 1920-ական թվականներին Ուեսթի ծնողների ֆինանսական դրությունը վատանում է, նա զբաղվել է պատահական աշխատանքներով, սկսվել է Մեծ ճգնաժամը։ Զբաղվել է լրագրությամբ, սցենարներ է գրել կինոյի համար, աշխատակցել է Columbia Picturesի և Հոլլիվուդի հետ։

1940 թվականի դեկտեմբերի 22-ին Ուեստը և նրա կինը՝ Այլին Մաքքենին, ավտովթարի ենթարկվեցին Կալիֆոռնիայի Էլ Սենտրո քաղաքում, երբ վերադառնում էին Մեխիկոից Լոս Անջելես[5]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանության ժամանակ ընդունված չլինելով ոչ գրականության մեջ և ոչ էլ կինոյում, 1957 թվականին Ուեսթը հայտնի դարձավ իր պոեզիայի լրիվ ժողովածուն հրատարակելուց հետո։ Հարոլդ Բլումը նրա «Սգացողների ընկերուհին» պատմվածքը համարել է XX-րդ դարի ամերիկյան արվեստի մեծագույն ձեռքբերում։ 

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալսո Սնելլի տեսիլքները»/ The Dream Life of Balso Snell, 1931
  • «Սգացողների ընկերուհին»/ Miss Lonelyhearts, 1933
  • «Ամբողջ միլիոն կամ հաշվենկատ Լեմյուելա Պիտկինան» /A Cool Million: The Dismantling of Lemuel Pitkin, 1934
  • «Մորեխների օրը»/ The Day of the Locust, 1939

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նույնիսկ Ստիվենը» /Even Stephen 1934,
  • «Բարի որս» /Good Hunting, 1938։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 304
  5. Rothstein, Mervyn (2003 թ․ դեկտեմբերի 21). «'Sister Eileen' to Daughter, Eileen, a State Judge». The New York Times (անգլերեն).