Նագանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջկենտրոն
Նագանո
長野市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՊրեֆեկտուրաՆագանո
Հիմնադրված էԱպրիլի 1, 1897 թ.
Մակերես834,85 կմ²
Պաշտոնական լեզուՃապոներեն
Բնակչություն 377 823 մարդ (2008)
Խտություն517 մարդ/կմ²
Ազգային կազմՃապոնացիներ
Կրոնական կազմԲուդհայականներ
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+81 3
Փոստային դասիչ380-8512
Պաշտոնական կայքcity.nagano.nagano.jp
Նագանո (Ճապոնիա)##
Նագանո (Ճապոնիա)

Նագանո (ճապոներեն՝ 長野市), քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու կենտրոնական մասում։ Նագանոյի պատմությունը սկսվում է 7-րդ դարից, երբ այն մի փոքր ավան էր, կառուցված տաճարի շուրջ։ Այժմ Նագանոն կարևոր կրթական և արդյունաբերական կենտրոն է, ունի երկու համալսարան։

Նագանոյում է գտնվում Ձենկո-ձի բուդհայական տաճարը, ուր զետեղված է Բուդհայի բրոնզե արձանը (մ.թ.ա. 6-րդ դար), որը ճապոնացիներին նվիրել էր Կորեան։

Նագանոն հատկապես միջազգային հռչակ ձեռք բերեց այնտեղ 1998 ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու շնորհիվ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագանո» հոդվածին։