Նա իմ տղան է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նա իմ տղան է
անգլ.՝ That's My Boy
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և կինոկատակերգություն
Թեմաինցեստ, անհաջող ընտանիք և հարբեցողություն
Թվականսեպտեմբերի 27, 2012[1], օգոստոսի 2, 2012[2] և 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇոն Անդերս
ՊրոդյուսերԱդամ Սենդլեր, Ալլեն Քովերթ, Ջեք Ջարապուտո և Հեզեր Փերրի
Սցենարի հեղինակԴեյվիդ Կասպե
ԴերակատարներԱդամ Սենդլեր, Վանիլա Այս, Տոդ Բրիդժես, Էնդի Սեմբերգ, Լեյթոն Միսթր, Ջեյմս Քաան, Սյուզան Սարանդոն, Էվա Ամուրի, Սիարա, Մայլո Վենտիմիլիա, Բլեյք Քլարք, Ռեյչել Դրեչ, Նիկ Սվարդսոն, Լունել Քեմփբել, Մեգան Ֆեյ, Ռեբեկա Մարշալ, Ռեքս Ռայան, Ուիլ Ֆորտե, Իեն Զիրինգ[3], Թոմ Մարդիրոսյան[3], Ալան Թիք[3], Peggy Stewart?[3], Էրին Էնդրյուս[3], Անա Գասթեյեր[3], Ջեքի Սենդլեր[3], Աբլուդայ Նգոմ[3], Սեդի Սենդլեր[3], Փիթեր Դանթե[3] և Դեն Պատրիկ[3]
ՕպերատորԲրենդոն Թրոսթ
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
ԿինոընկերությունHappy Madison Productions և Relativity Media
Տևողություն114 րոպե

«Նա իմ տղան է» (անգլ.՝ That's My Boy), 2012 թվականի ամերիկյան կատակերգություն ռեժիսոր Շոն Անդերսի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասաչուսետս քաղաքի դպրոցներից մեկում պատանի Դոնի բերգերը սիրահարվում է իր նոր երիտասարդ ուսուցչուհու՝ Մերի ՄաքԳերիքլին, և այդ զգացմունքը դառնում է երկկողմանի։ Իսկ Մերին դառնում է «շատ վատ ուսուցչուհի» և գայթակղում է տղային։ Նրանք սկսում են հանդիպել, բայց մի անգամ ամբողջ բռնացնում է նրանց դպրոցի դահլիճում սեքսով զբաղվելիս։ Ուսուցչուհին հղիանում է, և երեխայի ծնվելուց հետո ազատազրկվում է 30 տարով։

Դոնին հայր է դառնում, իսկ երեխային անվանում է Հան Սոլո (ի պատիվ «Աստղային պատերազմներ»ի[4] մի հերոսի), մտածելով որ դա աշխարհի ամենալավ անունն է։

Անցան տարիներ Դոննին դարձավ ալկոհոլիկ-անհաջողակ, որը իր ժամանակը անցկացնում էր ստրիպ-ակումբում իր ընկերների հետ։ Այնուհետև Դոնիի փաստաբանը նրան տեղեկացնում է, որ եթե նա չվճարի բոլոր պարտքերը նա կբանտարկվի 3 տարով։ Եվ հենց այս ժամանակ հաղորդավար Ռենդալ Մորգանը նրան առաջարկում է 50 հազար դոլար, Տոդի՝ նրա տղայի և մոր միջև հանդիպման համար։

Այնուհետև Դոնին ուղեվորվում էՏոդի մոտ և քանի որ նա խաբել է որ իր ծնողները մահացել են երկրաշարժից, Դոնին ներկայանում է, որպես Տոդի ավագ ընկերը։

Իսկ հաջորդ օրը Դոնին իմանում է, որ Ջեյմին ունի ինտիմ հարաբերություններ իր եղբոր՝ Չեդի հետ։ Դոնին փորձում է ասել Տոդին, բայց Ջեյմին փակում է նրա բերանը։ Դրանից հետո նա գնում է բանտ՝ կնոջը տեսակցության և հասկանում է, որ դեռևս նա սիրում է Մերիին։

Այնուհետև Դոնին չկարողանալով զսպել իրեն, գնում էհարսանիքին և պատմում ողջ ճշմարտությունը։ Դրանից հետո նրանք հեռանում են այդտեղից և գնում Դոնիի սիրած ստրիպ-ակումբը, որտեղ էլ Տոդը մտերմանում է մատուցողուհի Բրիի հետ։

Վերջում Դոնին հասկանում է, որ ինքն պիտի պատասխան տա իր արարքների համար և ուզում է բանտ նստել։ Սակայն Դոնին անականկալի է գալիս տեսնելով, որ այն չաղ վազորդը, որի վրա նա 20$ խաղադրույք էր կատարել հաղթում է առաջնությունում Դոնին բերելով 160 հազար դոլար շահույթ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ադամ Սենդլեր Դոնի Բերգեր Դոնի Բերգեր
Էնդի Սեմբերգ Տոդ Պիտերսոն/Հան Սոլո Բերգեր Տոդ Պիտերսոն/Հան Սոլո Բերգեր Դոնիի որդին
Լեյտոն Միստր Ձեյմի մարտին Ձեյմի մարտին Տոդի հարսնացուն
Վանիլա Այս Vanilla Ice Vanilla Ice Դոնիի լավագույն ընկերը
Մայլո Վենտիմիլյա Չեդ Մարտին Չեդ Մարտին Ջեյմիի կրտսեր եղբայրը
Տոնի Օռլանդո Սթիվ Սպիր Սթիվ Սպիր Տոդի բոսսը
Սիարա Բրի Բրի Դոնիի ընկերուհին
Սյուզան Սարանդոն Մերի ՄաքԳերրիքլ Մերի ՄաքԳերրիքլ Տոդի մայրը
Եվա Ամուրրի Մերի ՄաքԳերրիքլը երիտասարդ տարիքում Մերի ՄաքԳերրիքլը երիտասարդ տարիքում
Ջասթին Ուիվեր Դոնին Դոնին երիտասարդ տարիքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]