Յումա (Արիզոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Յումա
անգլ.՝ Yuma
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգԱրիզոնա
ՇրջանՅումա շրջան (Արիզոնա)
Հիմնադրված է1888 թ.
Մակերես276,4 կմ²
ԲԾՄ43 մ
Բնակչություն93 400[1] մարդ (2014)
Խտություն280.6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-8, ամառը UTC-7
Հեռախոսային կոդ1623
Փոստային ինդեքս928
Պաշտոնական կայքyumaaz.gov
Յումա (Արիզոնա) (ԱՄՆ)##
Յումա (Արիզոնա) (ԱՄՆ)
Յումա (Արիզոնա) (Արիզոնա)##
Յումա (Արիզոնա) (Արիզոնա)

Յումա (անգլ.՝ Yuma), քաղաք ԱՄՆԱրիզոնա նահանգի հարավ-արևմուտքում։ Յումա շրջանի վարչական կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յումա քաղաքը գտնվում է Արիզոնայի հարավ-արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգի հետ սահմանին (արևմուտքում) և Մեքսիկայի սահմանին (հարավում), Կոլորադո գետի մեջ Խիլա գետի թափվելու վայրում։ Յումայից դեպի Կալիֆոռնիական ծոց հեռավորությունը կազմում է մոտ մղոն։ Քաղաքի մակերեսը 276,4 կմ² է, որոնցից մոտ 0,26 կմ²-ն (0,07 %) զբաղեցնում են ջրային տարածությունները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յումայի կլիման բնորոշվում է որպես անապատային (BWh ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման), շատ շոգ ամառներով և տաք ձմեռներով։ Յուման համարվում է ԱՄՆ-ի ամենաշոգ քաղաքներից մեկը, 175 օրվա ընթացքում օրական առավելագույնը կազմում է +32°С և ավելի[2][3] ։ Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Յուման համարվում է Երկրի ամենաարևոտ վայրը։ Հնարավոր 4456 արևային ժամերից Յումայում արևը շողում է մոտ 4050 ժամ, կամ ժամանակի մոտ 93 %-ը։ Թռիչքների համար գրեթե իդեալական եղանակը պայմանավորում է զինծառայողների հետաքրքրությունը՝ այս տեղանքում ուսումնական թռիչքներ կատարելու համար։ Տեղումների տարեկան քանակությունը Յումայում կազմում է մոտ 82 մմ։

1995 թվականի հուլիսի 28-ին քաղաքում ջերմաստիճանը հասել է ռեկորդային +51°С[4]։ Ամենացածր ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հունվարին։ Այդ ժամանակ ջերմաստիճանը նվազել է մինչև −11 °С մոտ 2 ժամվա ընթացքում, ինչը բացասաբար ազդեց գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, որոնք մշակվում էին Յումա շրջանում։ Ամենամեծ վնասը հասցվել է ցիտրուսային բույսերին, առաջին հերթին կիտրոնին։ Ինչպես 2007 թվականի փետրվարին հայտնել է Արիզոնայի գյուղատնտեսության բաժինը, ոչնչացվել է ոչ միայն բերքի, այլ նաև ծառերի 75 % - 95 %-ը։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յումա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 31,1 36,1 38,9 41,7 48,9 50,0 51,1 48,9 50,6 44,4 36,7 34,4 51,1
միջին առավելագույնը (°C) 21,2 23,4 27,0 30,8 35,6 40,2 42,1 41,6 38,9 32,8 25,6 20,3 31,6
միջին ջերմաստիճանը (°C) 14,8 16,5 19,6 22,9 27,4 31,9 34,8 34,7 31,7 25,4 18,7 14,2 24,4
միջին նվազագույնը (°C) 8,4 9,6 12,1 15,1 19,3 23,6 27,7 27,7 24,4 18,1 11,8 8,1 17,2
բացարձակ նվազագույնը (°C) −5,6 −3,9 −0,6 3,3 3,9 10,0 16,1 14,4 10,0 1,7 −1,7 −5,6 −5,6
տեղումների քանակը (մմ) 8 11 8 3 1 0,3 7 12 9 6 4 13 82
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

2014 թվականի մարդահամարի դրությամբ Յումայի բնակչությունը կազմում էր 93 400 մարդ։ Ռասայական կազմը՝ սպիտակամորթ ամերիկացիներ (68,8 %), աֆրոամերիկացիներ (3,2 %), ասիացիներ (1,9 %), բնիկ ամերիկացիներ (1,8 %), Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ (0,2 %), երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ (4,5 %)։ Լատինոամերիկյան ծագման բնակչության բաժինը կազմում է 54,8 %։

Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարիների՝

1940 1950 1960 1970 1980 1990 2000 2010 2014
5325 9145 23 974 29 007 42 481 56 966 77 515 93 064 93 400

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population Estimates». United States Census Bureau. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Mean Number of Days Maximum Temperature 90 Deg. F or Higher». Comparative Climatic Data for the United States Through 2012. National Oceanic and Atmospheric Administration: U.S. Dept. often Commerce. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Extremes in U.S. Climate». National Climate Data Center. Վերցված է 2014 թ․ փետրվար-ին.
  4. Yuma, AZ Weather Facts
  5. https://www.frankfurt-oder.de/Verwaltung-Politik/Verwaltung/Frankfurt-International/Partnerst%C3%A4dte/index.php?La=1&object=tx,2616.4837.1&kat=&kuo=2&sub=0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումա (Արիզոնա)» հոդվածին։