Յոզուա Կիմիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզուա Կիմիխ
գերմ.՝ Joshua Kimmich
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1995(1995-02-08)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՌոթվայլ, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
Կայքjoshua-kimmich.de
 Joshua Kimmich Վիքիպահեստում

Յոզուա Կիմիխ (գերմ.՝ Joshua Kimmich [ˈjoːzu̯a], փետրվարի 8, 1995, Ռոթվայլ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Մյունխենի «Բավարիայի» խաղացող է։

2013-2015 թվականներին հանդես է եկել գերմանական «Լայպցիգում»։ Այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2015 թվականի հունվարի 2-ին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմիխը սկսել է ֆուտբոլ խաղալ Ռոտվայլ շրջանի Բեզինգեն քաղաքի «Բոսինգեն» ակումբում։ 12 տարեկանում միացել է «Շտուտգարտի» երիտասարդական թիմին։ Անցնելով բոլոր տարիքները և ավարտելով 2012/2013 մրցաշրջանը՝ խաղացել է երիտասարդական Բունդեսլիգայում։ «Շտուտգարտի» երիտասրդական թիմից նա 2013/14 մրցաշրջանում հրավեր է ստացել բարձրագույն լիգայի 3-րդ տեղով ընթացող «ՌԲ Լայպցիգ» ակումբի կողմից։ Նա կնքել է երկու տարվա պայմանագիր, որը կարող էր երկարաձգել ևս երկու տարով, եթե «Շտուտգարտը» չօգտագործեր հետգնման իրավունքը[2]։ «ՌԲ Լայպցիգ» ակումբում նա իր առաջին մրցաշրջանը խաղացել է շատ բարձր մակարդակով՝ անցկացնելով 26 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։ Նրա դեբյուտը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ 11-րդ փուլում նա «Ունտերհահինգի» դեմ խաղում 55-րդ րոպեին փոխարինեց Տիագո Ռոքենբախին, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Նա իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին, երբ մրցում էին «Սաարբրյուքենա» ակումբի դեմ, որն ավարտվեց 3-2 հաշվով[3]։ Մյուս բոլոր խաղերում նա եղել է հիմնական կազմում, և 2014 թվականի մրցաշրջանի ավարտին իր թիմի հետ բարձրացավ երկրորդ Բունդեսլիգա։ Երկրորդ Բունդեսլիգայում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 10-ին, երկրորդ փուլում, երբ մրցում էին «Մյունխեն 1860»-ի դեմ, խաղը ավարտվեց 3-0 հաշվով։

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ ամռանը «Մյունխենի Բավարիան» գնելու է Կիմիխին։ 2015 թվականի հուլիսի 1-ին «Շտուտգարտը» հետ գնեց Կիմիխին և անմիջապես վաճառեց «Բավարիային»․ նոր ակումբի հետ նա կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Յոզուան իր առաջին խաղը անցկացրել է 2015 թվականի սեպտեմբերի 12-ին Բունդեսլիգայի 4-րդ փուլի մրցավեճում, որտեղ փոխարինման է դուրս եկել «Ագսբուրգի» դեմ խաղում, վնասվածք ստացած Ֆիլիպ Լամի փոխարեն. խաղը ավարտվել է 2-1 հաշվով։ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին կայացավ Կիմիխի դեբյուտը Չեմպիոների լիգայում «Օլիմպիակոսի» դեմ խաղում՝ 76-րդ րոպեին փոխարինելով Խավի Ալոնսոյին։ Կիմիխն իր առաջին գոլը «Բավարիայի» կազմում հեղինակել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ մրցում էին Բունդեսլիգայի 2016/2017 մրցաշրջանի երկրորդ տուրում «Շալկեի» դեմ[4]։ Մի քանի օր անց 2016/2017 Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ռոստովի» դեմ խաղում Կիմիխը դարձավ դուբլի հեղինակ[4]։

Գործունեություն հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմիխը խաղացել է Գեմանիայի բազում երիտասարդական հավաքականներում։ Գերմանիայի հիմնական հավաքական նա կանչվել է 2016 թվականի ամռանը՝ մասնակցելու 2016 Եվրոպայի առաջնությանը, որտեղ էլ տեղի է ունեցել նրա դեբյուտը։ Նա իր առաջին գոլը Գերմանիայի հավաքականում հեղինակել է 2016 թվականի սեպտեմբերի 4-ին, երբ մրցում էին 2018 թվականի աշխարի առաջնության ընտրական փուլում Նորվեգիայի դեմ[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Գերմանիա «Բավարիա»

Անձնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Gold for Werner, silver for Kimmich». vfb.com. VfB Stuttgart. 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին. «VfB have secured a re-purchase option for Kimmich at the end of his stint in Leipzig.»
  3. «1. FC Saarbrücken - RB Leipzig» (German). mdr.de. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 Киммих за 10 дней впервые отличился в сборной Германии, Бундеслиге и ЛЧ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզուա Կիմիխ» հոդվածին։