Յանկո Կրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանկո Կրալ
սլովակ.՝ Janko Kráľ
Ծնվել էապրիլի 24, 1822(1822-04-24)[1][2]
ԾննդավայրԼիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էմայիսի 23, 1876(1876-05-23)[1][2][3] (54 տարեկան)
Վախճանի վայրZlaté Moravce, Nitra Region, Սլովակիա
ԳերեզմանNational Cemetery in Martin
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուսլովակերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունJán Francisci-Rimavský Gymnasium?
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
 Janko Kráľ Վիքիպահեստում

Յանկո Կրալ (սլովակ.՝ Janko Kráľ, ապրիլի 24, 1822(1822-04-24)[1][2], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 23, 1876(1876-05-23)[1][2][3], Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա), սլովակ բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանկո Կրալը ծնվել է 1822 թվականին Սլովակիայի Սպիշ շրջանում, պանդոկապանի ընտանիքում։ 1837 թվականին ուսանել է Լևոչա քաղաքի ուսումնարանում, ապա՝ Կեժմարոկ քաղաքում։ 1842 թվականին ընդունվել է Բրատիսլավայի Ավետարանական սեմինարիա, որտեղ հանդիպել և ընկերացել է հայրենասեր, հասարակական գործիչ Լյուդովիտ Շտուրի հետ։ Այս ծանոթությունը հիմք է դրել Կրալի (1842-1844) գրական-ստեղծագործական գործունեությանը՝ իր վրա կրելով Շտուրի ազդեցությունը։ Շտուրի շուրջ համախմբված մի խումբ սլովակների հետ 1844 թվականի օգոստոսին մասնակցել է դեպի Կրիվան լեռն առաջին արշավախմբին։ 1845-1847 թվականներին Կրալը ճանապարհորդել է Սլովակիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բրատիսլավայում ստացել է իրավաբանական կրթություն և Պեշտում (Բուդապեշտ) աշխատել է որպես իրավաբան։ 1848-1849 թվականների մինչ-հեղափոխական իրադարձությունները նպաստել են Կրալի քաղաքական գործունեությանը։ 1848 թվականի մարտին նա Սլովակիայի գյուղացիների ապստամբություն բարձրացնելու անհաջող փորձ է արել։ Ձերբակալվել է Ավստրիական կայսրության իշխանությունների կողմից և դատապարտվել է կախաղանի։ 1849 թվականին Իոսիֆ Ելաչինի շնորհիվ և Ալֆրդ Վիդիշգրեցի միջնորդությամբ 10 ամսվա ազատազրկումից հետո նրան ներում է շնորհվել։ Տեղափոխվել է Մորավիա, հրաժարվել է հասարակական գործունեությունից և 1876 թվականին մահացել է որովայնային տիֆից։ Խորհրդանշական շիրիմը գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքի Ազգային գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանկո Կրալը սլովակյան ռոմանտիկ պոեզիայի հեղափոխական թևի ցայտուն ներկայացուցիչ է։ Նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանը (1843-1849) Կրալի տաղանդի ծաղկման շրջանն է, քանի որ հեղափոխությունից հետո նա դադարել է գրելուց։ 1843-1846 թվականներին աշխատել է ելուզակ Յանոշիկին նվիրված պոեմի վրա, որը մտահղացել էր ստեղծել որպես գյուղացիական հակաֆեոդալական հեղափոխությանը ապոթեոզ (պոեմն անավարտ է մնացել)։ 1844-1848 թվականներին Կրալն ստեղծել է փիլիսոփայա-լիրիկական բանաստեղծությունների շարք, որը սլովակյան գրականության մեջ է մտել «Աշխարհի դրաման» խորագրով։ Գրել է ռոմանտիկ պոեմներ, բալլադներ, երգեր, ագիտացիոն բանաստեղծություններ։ Նրա կենդանության օրոք հրատարակվել են ստեղծագործությունների միայն աննշան մասը։ Կրալի գրական ժառանգության մեծ մասը հրատարակվել է 20-րդ դարում։ Երկերի առաջին լիակատար ժողովածուն լույս է տեսել 1952 թվականին[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богданова И. А. Янко Краль // История словацкой литературы. - М., 1970.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկո Կրալ» հոդվածին։