Յանա Բուրչեսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Բուրչեսկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունմակեդոներեն՝ Јана Бурческа
Ծնվել էհուլիսի 6, 1993(1993-07-06)[1] (30 տարեկան)
Սկոպյե, Մակեդոնիայի Հանրապետություն
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքjanaburcheska.mk
 Jana Burčeska Վիքիպահեստում

Յանա Բուրչեսկա (մակեդոներեն՝ Јана Бурческа, հուլիսի 6, 1993(1993-07-06)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի երգչուհի, ով «Dance Alone» երգով ներկայացրել է Մակեդոնիայի Հանրապետությունը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Բուրչեսկան ծնվել է 1993 թվականի հուլիսի 6-ին Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։ Երաժշտությամբ զբաղվել է մանուկ հասակից։

Յանան 2011 թվականին մասնակցել է մակեդոնական հանրահայտ «Macedonian Idol» մրցույթին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Մակեդոնական ռադիո հեռուստատեսությունը հայտարարել է, որ երգչուհին ներկայացնելու է իր երկիրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունենալիք Եվրատեսիլ համաեվրոպական երգի մրցույթում։

Յանա Բուրչեսկան իր «Dance Alone» երգով մայիսի 11-ին մասնակցել է մրցույթի առաջին կիսաեզրափակչին, սակայն չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։ Արդյունքում երաժիշտը 69 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը։ Եվրատեսիլի հեռարձակման ժամանակ՝ մինչ Յանայի կատարումը, հայտի դարձավ այն, որ նա հղի է[2]։ Ավելի ուշ Յանայի ընկերը՝ Ալեքսանդրը, վերջինիս ամուսնության առաջարկություն արեց, որն էլ ընդունվեց երգչուհու կողմից։

Այս լուրը լայն տարածում է գտել արտասահմանյան լրատվամիջոցների շրջանում և մի քանիսի կողմից որակվել է, որպես «շոուի գողություն»[3][4][5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Չարթ Ալբոմ
ՄԿԴ
  • "Dance Alone"[6]։
"Dance Alone" 2017 8 Առանց ալբոմ սինգլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://esckaz.com/2017/mac.htm
  2. Houghton, Rianne (2017 թ․ մայիսի 11). «Macedonian Eurovision hopeful reveals her pregnancy during tonight's semi-final – AND gets engaged too». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  3. Johnson, Alex (2017 թ․ մայիսի 11). «Eurovision 2017: Live Marriage Proposal Steals the Show From Saturdays Finalists». NBCNews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  4. Birney, Karen (2017 թ․ մայիսի 12). «Dramatic Eurovision proposal steals the show». Irish Independent. independent.ie. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  5. «Eurovision 2017: Live marriage proposal surprises audiences». BBC News Online. 2017 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  6. «Macedonian Airplay Chart». Radio Monitor. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Բուրչեսկա» հոդվածին։