Յակորնայա Շչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոշրջան
Յակորնայա Շչել
Якорная Щель
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1912 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 213
Փոստային դասիչ354 213
Յակորնայա Շչել (Ռուսաստան)##
Յակորնայա Շչել (Ռուսաստան)
Յակորնայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)##
Յակորնայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)

Յակորնայա Շչել ( ռուսերեն՝ Якорная Щель), նախկինում գյուղ, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 32 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք։ Երկաթուղային կայարան է։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոշրջանում հիմնականում բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Առկա է ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։

Տնտեսության գլխավոր ճյուղը առողջարանային զբոսաշրջությունն է։ Հանգստյան տներն ու առողջարանները տեղակայված են Յակորնայա Շչել գետի մյուս ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին, փոթորկի ժամանակ այստեղ խորտակված կորվետ դասի հունական «Պենդերակլիա» նավից, ջրասուզակները դուրս էին բերել խարիսխը, որը ձուլվել էր 1779 թվականին՝ Վոտկինսկում։ Այն թողել էին ափին գտնվող կիրճի մոտ, որից էլ առաջացել էր գյուղի անվանումը (թարգմանաբար` Խարսխային ծերպ)։ 1912 թվականին խարիսխը տեղափոխել են Սոչի, որը 1913 թվականին դարձել է «Խարիսխ և թնդանոթ» հուշարձանի բաղկացուցիչ մասը։ Հուշարձանը նվիրված էր 1829 թվականին, Ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակին[1]։

1961 թվականին Յակորնայա Շչել գյուղը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ, որին շնորհվել է ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։

Յակորնայա Շչելի հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Якорная Щель». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 108