Յալուցզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալուցզյան
Չինա-կորեական բարեկամության կամուրջը Յալուցզյանի վրա
Բնութագիր
Երկարություն813
Ավազանի մակերես39 800 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՊեկտուսան հրաբուխ
Չանբայշան սարահարթ
Բարձրություն2744 մ
ԳետաբերանԹափվում է Դեղին ծովի Արևմտա-Կորեական ծոցը, Սինիյջուի մոտ
Գետաբերանի տեղակայումKorea Bay?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերChangjin-gang? և Changja River?
Երկիր Չինաստան
ԵրկրամասԼյաոնին
Գետը Վիքիպահեստում

Յալուցզյան (չինարեն, պինյին տառադարձութամբ՝ Yalu jiang՝ «Յալու գետ», կորեերեն՝ Ամնոկկան), գետ Մանջուրիայում, Կորեական թերակղզուց հյուսիս, հանդիսանում է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պետական սահմանագիծը։ Յալու անունը ծագում է մանջուրերեն բառից, որը նշանակում է «երկու երկրների սահման»։ Որպես բնական և պատմական սահման, Յալուցզյանը միշտ ունեցել է կարևոր քաղաքական, ռազմավարական, տնտեսական նշանակություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը սկիզբ է առնում Չանբայշան սարահարթում (Չինաստանի Գիրին նահանգ) և, հոսելով հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, թափվում է Արևմտա-Կորեական ծոց։ Երկարությունն է 813 կմ, ավազանի տարածքը՝ 63 000 կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալուցզյան գետը հատկապես հայտնի է պատմության մեջ երկու ականավոր ռազմական իրադարձությունների կապակցությամբ.

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալուցզյանի վրա կառուցված են մի շարք հիդրոէլեկտրակայաններ, որոնք էլեկտրական էներգիա են մատակարարում երկու հարևան երկրների քաղաքները։ Այդ էլեկտրակայաններից առանձնապես նշանավոր է Սուփհունի ՀԷԿ-ը, որը հանդիսանում է Ասիայի հզորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկը։ Գետը նավարկելի է մինչև Հեսան քաղաքը, իսկ ծովային նավերի համար՝ միայն մինչև գետաբերանից ոչ հեռու գտնվող չինական Դանդուն քաղաքը։ Ձմռանը գետը սառցակալում է։ Յալուցզյանն օգտագործվում է նաև տրանսպորտի և ձկնորսության նպատակներով՝ տեղացի բնակչության կողմից։ Կառույցներից ամենանշանավորը թերևս Չինա-կորեական բարեկամության կամուրջն է, որը միացնում է գետաբերանի մոտ գտնվող չինական Դանդուն և կորեական Սինիյջու քաղաքները (կառուցված՝ 1943 թվականին)։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յալուցզյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 105