Մևլյութ Չավուշօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մևլյութ Չավուշօղլու
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Լոնգ Այլենդի համալսարան, Բիլքենթ համալսարան և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 5, 1968(1968-02-05)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Ալանիա, Անթալիայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Կայք՝ mevlutcavusoglu.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մևլյութ Չավուշօղու (թուրքերեն՝ Mevlüt Çavuşoğlu; ծնվ. փետրվարի 5, 1968 թվական, Ալանիա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ 2010- 2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ, իսկ 2014 թվականից զբաղեցնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը` ստանալով միջազգայնագետի որակավորում։ 1991 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնգ Այլենդի համալսարանում` ԱՄՆ-ում։ Զբաղվել է գիտական գործունեությամբ Բիլքենթի համալսարանում[3]։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։

Տիրապետում է անգլերեն, գերմաներեն և ճապոներեն լեզուներին, սովորում է ռուսերեն։ Թուրքիայի խորհրդարանի ֆուտբոլի հավաքականի անդամ է[3]։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա[4]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին աշխատել է Թուրքիայի բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում։ Այնուհետև զբաղվել է բիզնեսով [5]։

2001 թվականին եղել է Արդարություն և զարգացում կուսակցության համահիմնադիրներից մեկը, և մինչ 2009 թվականը եղել է մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալը[5]։

2002 և 2007 թվականներին ընտրվել է թուրքական մեջլիսի պատգամավոր Անթալիայի մարզից։ Երկար ժամանակ ղեկավարել է Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ խորհրդարանական բարեկամական խմբերը[3]։

2003 թվականից ղեկավարում է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակությունը։ Եղել է եվրոպական դեմոկրատական խմբի անդամ (ԵԴԽ)։ Համարվում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը[3]։ 2007 թվականից եղել է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակության ղեկավար և դրան զուգընթաց ԵԱՀԿ նախագահի տեղակալ։ 2009 թվականին եղել է ԵԴԽ-ի երկրորդ տեղակալը [5]։ Աշխատել է ԵԽ-ի նկատմամբ անդամ պետությունների պարտավորությունների կոմիտեում և իրավական կոմիտեում[6]։ Եղել է 1930-ական թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած սովի հիմնական զեկուցողը ԵԱՀԿ-ում[7]։

2009 թվականի սեպտեմբերին ԵԴԽ-ից ընտրվել է ԵԱՀԿ նախագահի թեկնածու, որի ընտրությունները պետք է տեղի ունենային 2010 թվականին[3]։ 2010 թվականին ընտրվել է այդ պաշտոնում[8]։

Եղել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարը։ 2014 թվականի օգոստոսից զբաղեցնում է Թուրքիայի արտագին գործերի նախարարի պաշտոնը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Munzinger Personen (գերմ.)
  2. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 МГИМО, 2010
  4. «Who is Mevlüt Çavuşoğlu?». Mevlüt Çavuşoğlu. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Коммерсантъ, 2014
  6. «Представитель Турции Чавушоглу возглавил ПАСЕ». РИА Новости. 2010 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Russia to cooperate with PACE on famine report». The Voice of Russia. 2009 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
  8. Sariişik, Dönduü (2010 թ․ հունվարի 25). «Turkish parliamentarian elected president of PACE». Հուրիեթ. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մևլյութ Չավուշօղլու» հոդվածին։