Մուրսիլիս Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրսիլիս Բ
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք Խեթական դիցաբանություն
Ծննդյան օր մ.թ.ա. 14-րդ դար
Վախճանի օր մ.թ.ա. 13-րդ դար
Հայր Սուպպիլուլիումաս Ա
Ամուսին Գասսուլավիա և Դանուհեպա
Զավակներ Հալպա-Սուլուպի, Մուվաթթալլի II, Հաթթուսիլի II և Մասսանա-ուզզի

Մուրսիլիս Բ (ծննդյան թվականն անհայտ - մ. թ. ա. 1295), Նոր Խեթական պետության թագավոր մ. թ. ա. 1321 - մ. թ. ա. 1295 թվականներին։ Նրա ժամանակ վերականգնվել է Խեթական պետության հզորությունը. Եգիպտոսի հետ կիսել է Հյուսիսային Ասորիքի տիրապետությունը և նվաճել է համարյա ամբողջ արևմտյան Փոքր Ասիան։ Երկու արշավանք է ձեռնարկել դեպի Հայկական լեռնաշխարհ. առաջինի ժամանակ հարձակվել է Հայասայի Ուրա (հայերեն՝ Ուռեն) սահմանային քաղաքի վրա (Հայասան, ըստ պայմանավորվածության, չէր վերադարձրել Խեթական պետությունից իր մոտ ապաստանած ստրուկներին), երկրորդ արշավանքին ներխուժել է Ճորոխի ավազանը, գրավել Հայասայի Արիպսա և Դուկկամա քաղաքները։ Հայասայի և Խեթական պետության միջև կնքվել է պայմանագիր, որով Հայասան պարտավորվել է զինվորներ տալ Մուրսիլիս Բ-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 101