Մորիս դը Վլամինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս դը Վլամինկ
ֆր.՝ Maurice Edmond Devlaminck[1]
Ծնվել էապրիլի 4, 1876(1876-04-04)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզ[5]
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1958(1958-10-11)[5][4][6][…] (82 տարեկան)
Մահվան վայրՌյուեյ լա Գադելիեր
Քաղաքացիություն Ֆրանսիա[7][8]
Մասնագիտություննկարիչ, գրող, քանդակագործ, բանաստեղծ, գծանկարիչ, խեցեգործ և նկարիչ-փորագրող
Ոճֆովիզմ և կուբիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներBords de Seine?, Q17490919? և Q17490930?
ԱշակերտներRudolf Kronbergs? և Katsuzo Satomi?
Ներշնչվել էՎինսենթ վան Գոգ և Պոլ Սեզան
ԱմուսինBerthe Combe?[9]
ԶավակներMadeleine Berly-Vlaminck?[10]
 Maurice de Vlaminck Վիքիպահեստում

Մորիս դը Վլամինկ (Maurice de Vlaminck, 4 ապրիլի, 1876- 11 հոկտեմբերի, 1958), ֆրանսիացի նկարիչ։ Ֆովիզմի ներկայացուցիչ։ Ինքնուս։

Ազդվել է Վինսենթ վան Գոգից, Պոլ Սեզանից։ Լարված-հակադիր, աչք ծակող վառ գույներով վաղ շրջանի Վլամինկի բնանկարները («Կարմիր ծառեր», 1906, ժամանակակից արվեստի ազգ․ թանգարան, Փարիզ, «Բեռնատար նավերը Սենի վրա», 1907, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)), ինչպես և դրամատիկ արաահայտչականությամբ, մռայլ ծանր կոլորիտով աչքի ընկնող ուշ շրջանի գործերը («Ռյուեյ-լա Գադելիեր», 1930-ական թթ․ սկիզբ, մասնավոր հավաքածու) կոմպոզիցիայով դինամիկ են։ Վլամինկը ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, հաստոցային և գրքի գրաֆիկական աշխատանքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս դը Վլամինկը ծնվել է 1876 թվականի ապրիլի 4-ին Պարիզում՝ երաժիշտների ընտանիքում։ Նվագել է ջութակ, զբաղվել հեծանվասպորտով։ 1878 թվականին տեղափոխվել է Վեզին։ 1894 թվականին Վլամինկն ամուսնացել է Սուզանա Բեռլիի հետ (ամուսնալուծվել են 1905 թվականին, երկրորդ անգամ ամուսնացել է Բերտ Կոմբեի հետ)։ 1901 թվականին այցելել է Վան Գոգի ցուցահանդեսը։ 1906 թվականին Վլամինկի նկարները գնում է նկարիչ Վոլարը, իսկ 1907 թվականին Վոլարի պատկերասրահում Վլամինկը կազմակերպում է իր առաջին ցուցահանդեսը։ 1936 թվականին Քարնեգիի ինստիտուտը Նյու Յորքում կազմակերպում Վլամինկի նկարների ցուցահանդես։ Գերմանական զորքերի կողմից Ֆրանսիայի գրավումից հետո (1940) նկարիչը տեղափոխվել է Նորմանդիա, սակայն շուտով վերադարձել է գյուղում գտնվող իր տունը։ 1941 թվականին Վլամինկը միացել է Հակաֆաշիստական լիգային։ 1954 թվականին ներկայացրել է իր երկիրը Վենետիկում տեղի ունեցած ցուցահանդեսին։

Մորիս դը Վլամինկը մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 11-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դը Վլամինկ» հոդվածին։