Մովսես Արղության-Երկայնաբազուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Արղության-Երկայնաբազուկ
1798[1][2] - մարտի 4, 1855(1855-03-04)[2]
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2]
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍանահինի վանական համալիր[1][2]
Կոչումadjutant general?
Հրամանատարն էր15th Tiflis Grenadier Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-պարսկական պատերազմ[1][2], Ռուս-թուրքական պատերազմ[1][2] և Երևանի բերդի գրավում (1827)[1]
Պարգևներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 1st class with imperial crown Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկ (1798[1][2], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] - մարտի 4, 1855(1855-03-04)[2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն, թաղված է Սանահինում), հայ իշխան, գեներալ–լեյտենանտ։

Սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում 1797 թվականին։ Սովորել է Թիֆլիսի Ազնվական ուսումնարանում՜ ավարտելով այն 1816 թվականին։ Գեներալ Ալեքսեյ Երմոլովի խորհրդով երիտասարդ իշխանը ընտրում է զինվորականի մասնագիտությունը։ Զինվորական ծառայության է անցել 1817 թվականին սովորելով Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծելազորի գնդում։ Մասնակցել է 1826-1828 թվականների ռուս–պարսկական և 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, Երևանի գրավմանը (1827)։ Գործուն մասնակցություն է ունեցել պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը։ 1829 թվականին նշանակվել է Հայկական մարզի պետ։ Հետագայում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը։ 1847 թվականներին նշանակվել է Դարբանդի զինվորական նահանգապետ, ապա՝ Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ։ Հիմնել է Թեմիրխան–շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստանի ԻՍՍՀ)։ Բազմիցս արշավել է Շամիլի դեմ։

Մահացել է 1855 թվականի փետրվարի 20-ին Թիֆլիսում և թաղված է տոհմական տիրույթ հանիդսացող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 166—167.
  3. Տիգրան, Հայազն (2011). 200 Հայ Զորավարներ. Երևան: Երևան. էջեր 82–83. ISBN 978-9939-53-923-2.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մովսես Արղության-Երկայնաբազուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մովսես Արղության-Երկայնաբազուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86