Մոսկվայի մեծ իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Великое княжество Московское
Մոսկվայի Մեծ իշխանություն
 Նովգորոդի հանրապետություն
 Վլադիմիրի մեծ իշխանություն
 Կիևյան Ռուսիա
1263 - 1547 Ռուսաստանի թագավորություն 
Քարտեզ


(1521)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մոսկվա
Մակերես 3 000 000 (1547)
Բնակչություն 6 000 000 (1547)
Լեզու ռուսերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն
- Դմիտրի Դոնսկոյը ջախջախեց մոնղոլներին Կուլիկովոյի ճակատամարտում 1380
- Իվան III-ը Ռուսաստանից վտարեց մոնղելժոլներին 1480
- Ռուսաստանում գահ բարձրացավ վերջին Ռյուրիկովիչը՝ Իվան IV Ահեղը 1533

Մոսկվայի մեծ իշխանություն (ռուս.՝ Великое княжество Московское), ուշ միջնադարյան պետություն Ռուսաստանում, Ռուսական կայսրության հիմքը։

Հիմնադրվել է 1263 թվականին, 1363 թվականին հռչակվել մեծ իշխանություն։ 14-րդ դարի սկզբին Մոսկվայի իշխանությունն զգալիորեն ընդարձակվել է Կոլոմնայի (1301), Պերեսլավլ Զալեսսկիի (1302), Մոժայսկի (1305) միացմամբ, Մոսկվայի մեծ իշխանության վերելքն ու ամրապնդումը հետևանք էին առաջին հերթին նրա բարենպաստ դիրքի (այդտեղ էր ձևավորվում ռուս ժողովուրդը, այդտեղ էին հատվում առավել կարևոր ջրային և ցամաքային առևտրական ճանապարհները) և այդ շրջանում երկրագործության, արհեստների և առևտրի արագ զարգացման։ Մոսկվայի մեծ իշխանության իշխանները համառ պայքար են մղել ռուս, հողերում քաղաքական գերիշխանության համար։ 1328 թվականին Իվան Կալիտան դարձել է մեծ իշխան։ Նրա օրոք (1328-40) Մոսկվայի մեծ իշխանությունը զգալիորեն մեծացել է։ Մոնղոլ-թաթարների դեմ հաղթանակից հետո Մոսկվայի իշխան Դմիտրի Դոնսկոյը ավելի է ամրապնդել Մոսկվայի գերիշխող դիրքը։ Նա առանց Ոսկե հորդայի խաների համաձայնության Մոսկվայի մեծ իշխանության կառավարումը հանձնել է իր որդուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ XIV դ․ վերջին-XV դ․ սկզբին իշխանության տարածքը էլ՝ ավելի է ընդարձակվել (նրան են միացվել Կոստրոման, Բելոօզերսկը, 1392 թվականին՝ Նիժնի Նովգորոդը)։ 15-րդ դարի 2-րդ կեսին իշխանության ներսում երկարատև ավատատիրական պատերազմն ավարտվել է մեծ իշխան Վասիլի Տյոմնիի հաղթանակով։ Այդ ժամանակ Մոսկվայի մեծ իշխանության տարածքը կազմում էր 430 հզ քառ. կմ է շուրջ 3 միլիոն բնակչությամբ։ Մոսկվայի մեծ իշխանությունը դարձավ կազմավորվող ռուսական միասնական պետության հիմնական կորիզը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 39