1921-1924 թվականներին եղել է նախարար (ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի)։ Եղել է Ազգային ճակատի հիմնադիրներից (1949), որը գլխավորեց իրանական շարժումը նավթի արդյունաբերության ազգայնացման համար։ Վարչապետության տարիներին ընդունել է Իրանի նավթի արդյունաբերությունը ազգայնացնելու օրենքը։ Ձգտել է սահմանափակել շահի իշխանությունը։ 1953 թվականի ռազմական հեղաշրջմամբ Մոսադեղի կառավարությունը տապալվեց[6][7], Մոսադեղը բանտարկվեց և այնուհետև աքսորվեց իր կալվածքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։