Մոբի Դիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոբի Դիք
անգլ.՝ Moby-Dick[1]
Ենթավերնագիրor, The Whale
ՀեղինակՀերման Մելվիլ
Անվանվել էՄոբի Դիք
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԾովային գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Captain Ahab?[2], Մոբի Դիք[2], Իսմայել[2], Queequeg?[2] և Father Mapple?
Ստեղծման տարեթիվ1850[3]
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRichard Bentley
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 18, 1851 և նոյեմբերի 14, 1851
 Moby Dick Վիքիպահեստում

Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը (անգլ.՝ Moby-Dick; or, The Whale), ամերիկացի հայտնի վիպասան Հերման Մելվիլի վեպ։ Լույս է տեսել 1851 թվականին, համարվում է ամերիկյան վերածննդի ու ռոմանտիկ գրականության կենտրոնական գործերից մեկը։ Տպագրվելուց հետո վեպը վաճառվել է միայն 3,200 օրինակով և հեղինակին բերել է 1,200 դոլարի շահույթ, սակայն հեղինակի վերջին տարիներին արդեն այն մոռացված էր և դուրս էր եկել տպագրությունից։ 20-րդ դարում, համենայն դեպս, վեպը սկսեց համարվել ամերիկյան գրականության լավագույն նմուշներից մեկը։ Ուիլյամ Ֆոլքները խոստովանել է, որ ինքը կցանակար լինել վեպի հեղինակը[4]։ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը ասել է, որ վեպը համարում է «երբևէ գրված ամենատարօրինակ և հրաշալի գրքերից մեկը», իսկ մեկ այլ անգամ Լոուրենսը նշել է, որ այն «ծովի մասին գրված լավագույն գիրքն է»[5]։ «Անվանեք ինձ Իսմայել»-ը գրականության մեջ ամենահայտնի տողերից մեկն է, որով էլ հենց սկսվում է վեպը[6]։

Մելվիլը իր վեպով ցանկանում էր արտահայտել չարի և բարու, աստծո գոյության, հասարակության տարբեր շերտերի և խառնվածքների տեր մարդկանց մասին իր մտքերը, սակայն վեպը մինչև քսաներորդ դարը համարվել է պարզապես արկածային գիրք։ Նվիրված լինելով Նաթանիել Հոթոռնին՝ «ի նշան իմ հիացմունքի նրա հանճարի հանդեպ», վեպը առաջին անգամ լույս է տեսել «Կետաձուկը» անվան ներքո 1851 թվականի հոկտեմբերին Լոնդոնում և կազմել է 927 էջ, և նույն թվականի նոյեմբերին` արդեն «Մոբի Դիք» անունով Նյու Յորքում` ունենալով միայն 635 էջ։ Երկու հրատարակությունների մեջ եղել են հարյուրավոր տարբերություններ, և Մելվիլը ստիպված է եղել շատ տեսարաններ այլ կերպ շարադրել։

Գիրքը ահռելի ազդեցություն է թողել քսաներորդ դարի մշակույթի վրա, վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր. առաջինը եղել է «Ծովահրեշը» համր ֆիլմը 1926 թվականին։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ հայերեն թարգմանվել և լույս է տեսել 1979 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոբի Դիք» հոդվածին։