Մո Ցզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մո Ցզի
墨翟
Ծնվել էմ. թ. ա. 470 Լու, Ճոու, Imperial China
Մահացել էմ. թ. ա. 391
Բնակության վայր(եր)Սուն
ՔաղաքացիությունՃոու
Մասնագիտությունփիլիսոփա, ռազմական ինժեներ և ճարտարագետ
Գործունեության ոլորտբարոյագիտություն, Սոցիալական փիլիսոփայություն, քաղաքական փիլիսոփայություն, տրամաբանություն և իմացաբանություն
Տիրապետում է լեզուներինչինարեն[1][2]
ԱշակերտներQin Guli? և Tian Jiu?
 Mozi Վիքիպահեստում

Մո Ցզի, Մո Դի (մ․ թ․ ա․ 479—400), հին չինական փիլիսոփա և քաղաքական գործիչ, մոիստների դպրոցի հիմնադիր։ Մո Ցզին և նրա հետևորդները արտահայտել են չինական հասարակության ազատ ստորին դասերի՝ հողագործների, արհեստավորների, առևտրականների շահերը, գաղափարական պայքար են մղել կոնֆուցիականության դեմ։ Նրանց ուսմունքում հիմնականը մարդկանց միջև «համընդհանուր սիրո և փոխշահավետության» սկզբունքով հարաբերություններ հաստատելն է։ Մո Ցզին չինական փիլիսոփայության մեջ առաջադրել է պատճառի կատեգորիան (գու), գիտելիքների դասակարգման սկզբունքներ (լեյ) և ճշմարտության գնահատման երեք չափանիշ։ Ուշ մոիստները զբաղվել են գիտելիքների դասակարգման հարցերով և մշակել ժամանակի համար տրամաբանության բավական ամբողջական կատեգորիաների համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Ցզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 59