Մշտադալար բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշտադալար փշատերև ծառ

Մշտադալար բույսեր, ամբողջ տարին կանաչ տերևներով պատված բույսեր։ Մշտադալար բույսերի տերևաթափը, ինչպես նաև նոր տերևների առաջացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ պարբերաբար (յուրաքանչյուր տերև կարող է ապրել մինչև մի քանի տարի)։ Կազմում են արևադարձային երկրների բույսերի մեծամասնությունը, շատ են նաև մերձարևադարձային շրջաններում (դափնի, նվենի, դափնեվարդ, ձիթենի, մագնոլիա, թզենի, նոճի, ցիտրուսներ, որոշ կաղնիներ և այլն)։ Բարեխառն և ցուրտ գոտիներում մշտադալար բույսեր են փշատերև ծառերը (սոճի, եղևնի, եղևին և այլն), մի շարք կիսաթփեր (ցաքի, հապալասենի, լոռամրգի) և որոշ խոտաբույսեր։ Արևադարձային և մերձարևադարձային շրջաններում մշտադալար բույսերի ֆոտոսինթեզն ընթանում է ամբողջ տարին, իսկ բարեխառն գոտում ձմռանն ընդհատվում է, նվազագույնի է հասնում գոլորշիացումը, տերևներում օսլայի փոխարեն գոյանում են շաքարներ կամ յուղ, որոնք կանխում՝ են բջիջների սառեցումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը։ Մշտադալար բույսերը պետք է տարբերել ձմռականաչ բույսերից, որոնց տերևները ձմեռելուց հետո չորանում են և փոխարինվում նորերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 660