Մկնանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկնանմաններ
Sicista betulina
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ենթակարգ Մկնանմաններ
Լատիներեն անվանում
Myomorpha
Brandt, 1855


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180273
NCBI 337687

Մկնանմաններ (լատին․՝ Myomorpha), կրծողների կարգի ենթակարգ։ Ընդգրկում է փոքր չափի, արտաքինից մկներին նմանվող 1 ցեղի 16 տեսակ։ Հայաստանում տարածված է մկնիկներ (Sicista) ցեղի հայկական մկնիկ տեսակը։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկար, մինչև 80 մմ է, պոչինը՝ 120 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 19 գ։ Դնչիկը սուր է, աչքերն ու ականջները՝ փոքր։ Առջևի թաթերը 4-մատնանի են, հետինները՝ 5։ Պոչը բարակ է, մազակալած, մարմնից զգալի երկար, օգտագործվում է ցատկելիս հավասարակշռութունը պահելու, մագլցելիս ճյուղերից կառչելու համար։ Մորթին կարճ է, խիտ և բավական կոշտ, հիմնականում՝ բաց կամ մուգ գորշաշագանակագույն, երբեմն՝ մոխրագույն։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում գործունյա են մթնշաղին և գիշերը, խիտ մացառուտներում՝ նաև ցերեկը։ Ձմեռը քուն են մտնում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են բուսական կերով, հաճախ՝ միջատներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ։ Հանդիպում են տարբեր լանդշաֆտաերկրաբանական գոտիների զանազան կենսավայրերում, որտեղ կան խիտ և բարձր խոտամացառուտներ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնանմաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնանմաններ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։