Մխիթար Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Մնացականյան
 
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ, պետական գործիչ, կոմպոզիտոր և վիրաբույժ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 6, 1950(1950-06-06) (73 տարեկան) կամ հունիսի 16, 1950(1950-06-16) (73 տարեկան)
Ծննդավայր Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Մխիթար Էդվարդի Մնացականյան (հունիսի 6, 1950(1950-06-06) կամ հունիսի 16, 1950(1950-06-16), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական, պետական և առողջապահության համակարգի գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ բժշկի մասնագիտությամբ։
  • 1984 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը։ Բժշկական գիտությունների թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2007 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2009 թ. մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում երկրորդն էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում։
  • 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
  • 2010 թ. հունիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
  • 2011 թվականից կրկին Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահն է։
  • Եղել է Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր։
  • Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
  • ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ։
  • ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ։
  • Խորհրդային միության ըմբշամարտի գծով «Բուրեվեստնիկ» ընկերության չեմպիոն, սպորտի վարպետ։
  • Երգահան, բազում ստեղծագործությունների հեղինակ։
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» պատվոգրով։
  • ԽՍՀՄ և ՀՀ շքանշաններ ու մեդալ։
  • «Կարմիր Խաչ» շնորհակալագիր։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արևիկ Պետրոսյան
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մխիթար Մնացականյան

6 դեկտեմբերի 2007 - 23 նոյեմբերի 2009
Հաջորդող
Արամ Սաֆարյան
Նախորդող
Գևորգ Պետրոսյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Մխիթար Մնացականյան

23 նոյեմբերի 2009 - 23 հունիսի 2010
Հաջորդող
Արթուր Գրիգորյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]