Միրմուխսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրմուխսին
Ծնվել էմայիսի 3, 1921(1921-05-03)[1]
ԾննդավայրՏաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան[1]
Վախճանվել էփետրվարի 3, 2005(2005-02-03) (83 տարեկան)
Վախճանի վայրՏաշքենդ, Ուզբեկստան
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Միրմուխսին (իսկական անունը`Միրսաիդով Միրմուխսին, ուզբ.՝ Mirmuhsin Mirsaidov, մայիսի 3, 1921(1921-05-03)[1], Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան[1] - փետրվարի 3, 2005(2005-02-03), Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ բանաստեղծ և արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աղքատ բրուտագործի ընտանիքում։ Գրել սկսել է 1936 թվականից։ 1941 թվականին ավարտել է Տաշքենդի բանասիրության ֆակուլտետը, 1946-ին մտել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն: 1950-1960 թթ. եղել է «Արևի աստղ» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Իր գործունեությունն է ծավալել նաև «Մուշթում» և «Գյուլիստան» ամսագրերում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքներից են` «Ջամիլյա», «Սպիտակ մարմար» (1957), «Ստրկուհին», «Ալեքսանդրյան նեղուց», «Գիշերային շանթեր» (1964) վիպակները, «Ումիդ» (1969), «Կոփում», «Ճարտարապետը», «Ձուլողի որդին» վեպերը, որոնք բոլորը թարգմանվելեն նաև ռուսերեն։ Գրել է նաև երեխաների համար։ Մանկական ստեղծագործություններից են` «Լոլա» (1952), «Աստղեր», «Սալար և ուրյուկ» (1952), «Շողացեք, աստղիկներ» չափածո և արձակ ժողովածուները[2][3]։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկական ՍՍՀ Խամզիի անվան պետական մրցանակ` «Ումիդ» վեպի համար (1974թ.)
  • Ուզբեկստանի ժողովրդական գրող (1981թ.)
  • Ուզբեկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мирмухсин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Мирсаидов Мирмухсин».
  3. Կենդանի նամակ (ուզբեկական հեքիաթներ). Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն. 1979թ. էջ 97.