Միրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միրին (այլ կիրառումներ)
Միրին
Ենթատեսակբրնձի գինի և համեմունք
Ծագման երկիր Ճապոնիա
 Mirin Վիքիպահեստում

Միրին (ճապ.՝ 味醂, կամ ճապ.՝ みりん), բրնձից պատրաստված շատ քաղցր գինի, որն օգտագործվում է ճապոնական խոհանոցում։ Սոուսներին, մարինադներին և եփված ուտեստներին հաղորդում է քաղցր համ։ Հին ժամանակներում (XV-XVI դարերում) այն համարվում էր ալկոհոլային խմիչք կանանց համար, միրինի քաղցր տեսակը պարունակում է մինչև 50% շաքար, և դրա ալկոհոլային մասը որպես կանոն 14° է։

XIX դարից օգտագործվում է հիմնականում որպես համեմունք։ Պատրաստվում է ալկոհոլից, բրնձից և կոձիից։ Սոյայի սոուսի և դասիի հետ միասին հին ճապոնական խոհանոցի հիմնական համեմունքներից էր։

Կա միրինի 3 տեսակ։ «Հոն միրին» (իսկական միրին)[1]` միրինի դասական տեսակը, «սիո միրին» (աղով միրին), որը պարունակում է ալկոհոլ այն չափով, որպեսզի զերծ մնան ալկոհոլի դիմաց վճարվող հարկից, և «սին միրին» (նոր միրին[2]) ՝ միրին-համեմունք, որը պարունակում է 1% ալկոհոլ, բայց պարունակում է դասական միրինի համը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yamaguchi, Roy; Joan Namkoong; Maren Caruso (2003). Hawaii Cooks: Flavors from Roy's Pacific Rim Kitchen. Ten Speed Press. էջ 19. ISBN 978-1-58008-454-3. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  2. Telford, Anthony (2003). The Kitchen Hand: A Miscellany of Kitchen Wisdom. Allen & Unwin. էջ 153. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրին» հոդվածին։