Միջպառլամենտական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջպառլամենտական միություն
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա[1]
ԿարգախոսFor Democracy. For everyone.
Հիմնադրված1889[1]
Գլխադասային գրասենյակLe Grand-Saconnex, Ժնև, Շվեյցարիա[1] և Ժնև, Շվեյցարիա
ՀիմնադիրFrédéric Passy?[2] և Randal Cremer?[2]
Կայքipu.org(անգլ.)(ֆր.)

Միջպառլամենտական միություն (անգլ.՝ Inter-Parliamentary Union, ֆր.՝ L'Union Interparlementaire), ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն, որի մեջ միավորվում են նրա նպատակներին համամիտ և աշխատանքներին մասնակցելու պատրաստակամ ազգային պառլամենտական խմբեր։ Հիմնադրվել է 1889 թվականին, Փարիզում։ Նպատակն է պրոպագանդել իրավարարության գաղափարները՝ միջազգային վեճեր լուծելիս։ Կոչված է խրախուսել կապը բոլոր պառլամենտների անդամների միջև, միավորել նրանց համատեղ գործունեությունը՝ ներկայացուցչական ինստիտուտների ամրապնդումը, միջազգային խաղաղությունն ու համագործակցությունն ապահովելու գործում։ Միջպառլամենտական միության որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, սակայն որքանով արտահայտում են աշխարհի երկրների մեծ մասի օրենսդրական մարմինների ներկայացուցիչների ընդհանուր կարծիքը, զգալի ազդեցություն ունեն միջազգային այլ կազմակերպությունների, կառավարությունների ու հասարակայնության վրա։ Միջպառլամենտական միության բարձրագույն մարմինը ամենամյա կոնֆերանսն է։ Նրանց միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է միության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են ազգային պառլամենտական խմբերից երկուական ներկայացուցիչ։ Միջպառլամենտական միության վարչական մարմինը գործադիր կոմիտեն է, որն ընտրում է միջպառլամենտական բյուրո, միջպառլամենտական մշտական քարտուղարություն՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Միջպառլամենտական միությունն ունի մշտական հետազոտական հանձնաժողովներ, որոնք նախապատրաստում են կոնֆերանսների բանաձևերը։ Միության շրջանակներում գործում են պառլամենտների գլխավոր քարտուղարների ասոցիացիան և պառլամենտական փաստաթղթերի միջազգային կենտրոնը։ Միջպառլամենտական միություն հրատարակում է «Բյուլետեն ինտերպառլամենտեր» («Bulletin Interparlamentaire») պարբերականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 596