Միջնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնաբերդ
Նկարագրություն
Կազմված է մասերիցսպառազինության տարածք
 Citadels Վիքիպահեստում
Հալեպի միջնաբերդը
Աթենքի միջնաբերդը(ձեռքի աշխատանք)

Միջնաբերդ կամ ցիտադել, պատմական բնակավայրի (ամրոց, քաղաք) առավել անառիկ՝ բարձրադիր և պարսպապատ մասը։ Միջնաբերդը բնակավայրի կենտրոնական և ամենազորեղ պաշտպանական հենարանն էր, որտեղ գտնվում էին թագավորի կամ տեղական վարչապետի ու ավագանու պալատական, բնակելի կառույցները, պաշտամունքային, վարչական ու տնտեսական շինություններ, զորանոցներ։ Ամրոցի կամ քաղաքի բնակելի թաղամասերի գրավման դեպքում բնակչությունը պատսպարվում էր միջնաբերդում, որտեղ նախապես ամբարված էր լինում սննդամթերք, խմելու ջուր, զինամթերք։ Միջնաբերդը երբեմն ունենում էր նաև ստորգետնյա գաղտնուղի՝ արտաքին աշխարհի հետ կապի, թշնամուն թիկունքից հարվածևու և, անհրաժեշտության դեպքում, փախուստի համար։ Ասուրական Դուր Շարուկին քաղաքի միջնաբերդը (10 հա տարածքով) կառուցված էր 14 մ բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Հին Հունաստանում միջնաբերդ կոչվել է ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիաուիում։ Նշանավոր են եղել Աթենքի Ակրոպոլիսը և Հռոմի Կապիտոլիումը։ Միջնաբերդեր ունեցել են նաև արևմտաեվրոպական, ռուս, և միջինասիական միջնադարյան քաղաքները, որտեղ դրանք համապատասխանաբար կոչվել են սիթի, կրեմչ, արկ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 593
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնաբերդ» հոդվածին։