Միշել Նոստրադամուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Նոստրադամուս
Michel de Nostredame
Ծնվել էդեկտեմբերի 14, 1503
Սեն Ռեմի դե Պրովանս
Մահացել էհուլիսի 2, 1566 (62 տարեկան)
Սալոն դե Պրովանս
բնական մահով
ԳերեզմանCollégiale Saint-Laurent de Salon-de-Provence
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունդեղագործ, աստղագուշակ, բժիշկ-գրող, մաթեմատիկոս, բժիշկ, աստղագետ և գրող
Ալմա մատերՄոնպելիեի համալսարան և Avignon University?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Ամուսին(ներ)անհայտ և Anne Ponsarde?
Երեխա(ներ)Սեսար դե Նոտրդամ
ՀայրԺամե դը Նոստրադամ
Ստորագրություն
Изображение автографа
 Michel Nostradamus Վիքիպահեստում

Միշել Նոստրադամուս (ֆր.՝ Michel de Nostredame, դեկտեմբերի 14, 1503, Սեն Ռեմի դե Պրովանս - հուլիսի 2, 1566, Սալոն դե Պրովանս), ֆրանսիացի գուշակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1503 թվականի դեկտեմբերի 14-ին կամ 21-ին ֆրանսիայի Սեն-Ռեմի-դե-Պրովանս քաղաքում, հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները բավականաչափ կրթված և հարուստ մարդիկ են եղել։ Հայրը նոտար է եղել, պապը նոտար է աշխատել հացահատիկի առևտրային կենտրոնում, մորական պապն ու տատը եղել են Սեն-Ռեմի քաղաքի[1] բժիշկներ։ Վաղ մանկության տարիների մորական տատը նրան սովորեցրել է լատիներեն, հունարեն, եբրայերեն, մաթեմատիկա և աստղաբաշխություն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Նոստրադամուսը բժկության հետ մեկտեղ զբաղվել է աստղագուշակությամբ։ Իր իսկ խոստովանությամբ, գուշակություններ էր անում պայծառատեսության պահերին։ Իր գուշակությունները նա շարադրել է քառյակների՝ կատրենների ձևով։ Դրանք կարճ, հաճախ թերի, անհասկանալի նախադասություններից են կազմված, որտեղ ֆրանսերենը խառնված է լատիներենի և պրովանսերենի՝ իր ծննդավայրի լեզվի բառերի հետ։ Քառյակները հրապարակել է 1555 և 1558 թվականներին։ Արդեն իր ժամանակիցների համար դրանք դժվարհասկանալի էին, իսկ հիմա առավել քան դժվար է ըմբռնել նրա ասածների իմաստը։ Սակայն իր գուշակությունները, որոնք նա հասցնում է մինչև 3790 թվականը, նրան մեծ անուն ու համբավ բերեին։ Նա աշխարհի ամենահայտնի գուշակն է համարվում։

Կատարված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք Մաքսիմ Գենին «Նոստրադամուս (մարգարեների եվրոպական պատմություն)։ Պատմական հետազոտություններ։ Փարիզ-Ռիգա, 1938»
  • Ալեքսանդր Կուպրինի պատմությունը «Կապույտ Աստղ»
  • Նոստրադամուսի հասկացությունների ալբոմ, մարգարեների գիրք 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]