Միննեզինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միննեզինգներից)
Միննեզինգեր

Միննեզինգեր (գերմ.՝ Minnesinger, Minne - սեր և Singer - երգիչ), գերմանական ասպետական բանաստեղծ-երգիչ։

Միննեզինգերների պոեզիան կազմավորվել է XII- XIII դդ․ 2-րդ կեսից՝ պրովանսյան տրուբադուրների քնարերգության ազդեցությամբ։ Միննեզինգերների ստեղծագործությունների թեման ասպետական սերն էր, աստծուն ու սյուզերենին ծառայելը, ասպետների ռազմական կյանքն ու խաչակրաց արշավանքները իդեալականացնելը։ Միննեզինգերների երգերը կատարվել են լարային գործիքների նվագակցությամբ։ Այդ դարաշրջանի խոշորագույն քնարերգուն է Վալտեր ֆոն դեր Ֆոգելվայդեն։ Ասպետական մշակույթի ճգնաժամով և այսպես կոչված գյուղական միննեզանգի երևան գալով՝ միննեզինգերների պոեզիան անկում ապրեց և XIV դ․ փոխարինվեց բյուրգերական մայստերզանգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 561
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միննեզինգեր» հոդվածին։