Միխայ Տանչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայ Տանչիչ
հունգ.՝ Táncsics Mihály
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1799(1799-04-21)[1][2]
ԾննդավայրԱչտեսեր, Կիշբերի շրջան, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա[1]
Մահացել էհունիսի 28, 1884(1884-06-28)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և լրագրող
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի Ազգային ժողովի անդամ և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունParty of Independence and '48? և Radical party?[4]
 Mihály Táncsics Վիքիպահեստում

Միխայ Տանչիչ (հունգ.՝ Táncsics Mihály, սերբ.՝ Михајло Танчић ապրիլի 21, 1799(1799-04-21)[1][2], Աչտեսեր, Կիշբերի շրջան, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա[1] - հունիսի 28, 1884(1884-06-28)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]), հունգարացի հեղափոխական դեմոկրատ։ Ճորտի զավակ։

Ծնվել է 1799 թվականին՝ սերբական և սլովակյան ծագման ճորտերի ընտանիքում[5]։ Սատարել է ֆրանսիական հեղափոխությունը, յակոբինյաններին, Ռոբեսպիերին, ֆրանսիական ուտոպիստական սոցիալիզմին։ «Ժողովրդական գիրք» (1842), «Հայացքներ մամուլի ազատության վերաբերյալ» (1844), «Ձայն ժողովրդի, ձայն Աստծո» (1848) աշխատություններում փորձել է տալ հեղափոխական վերափոխումների իր ժամանակի համար առավել արմատական ծրագիր, ճորտ գյուղացիների ազատագրումն առանց փրկագնի, համընդհանուր ընտրական իրավունք և այլն։

Հեղափոխական ելույթների համար 1847 թվականին բանտարկվել է։ Ազատվել է հունգարական բուրժուական հեղափոխության ժամանակահատվածում՝ 1848-1849 թվականների սկզբին, Պետեֆիի, Վաշվարիի հետ գլխավորել է արմատական թևը։ 1848 թվականի հունիսին ընտրվել է հունգարական պետական ժողովի պատգամավոր։ Հեղափոխության պարտությունից հետո հեռակա դատապարտվել է մահվան, թաքնվել է մինչև 1857 թվականի համընդհանուր ներումը։ 1860 թվականին ցույց կազմակերպելու համար նորից բանտարկվել է։ Ազատվելուց (1867) հետո մերձեցել է կոմունիստական ալիքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Magyar életrajzi lexikon (հունգ.) / K. ÁgnesBudapest: Akadémiai Kiadó, 1967.
  2. 2,0 2,1 Wurzbach D. C. v. Tancsics, Michael (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 41.
  3. 3,0 3,1 3,2 Танчич Михай // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Béla P. Az 1848-1849. évi első népképviseleti országgyűlés történeti almanachja (հունգ.) / P. BélaBudapest: Argumentum Kiadó, 2002. — P. 1273. — 1367 p. — ISBN 963-00-9540-8
  5. Domokos G. Kosáry: The Press During the Hungarian Revolution of 1848–1849, Social Science Monographs, 1986 [1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 568