Միլենիում կամուրջ (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)
Միլենիում կամուրջ
London Millennium Footbridge
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղանքԼոնդոնյան Սիթի[1] և Սաութուրք
Նշանակությունհետիոտն երթևեկության համար
Տեսակկախովի կամուրջ և հետիոտնային կամուրջ
Նյութալյումին
Հատում էԹեմզա
Կառուցվել է1998
ՃարտարապետՆորման Ֆոսթեր
Երկարություն370 մ
Լայնություն4 մ
Բացման տարեթիվ2000
Քարտեզ
Քարտեզ

Միլենիում կամուրջ (անգլ.՝ London Millennium Footbridge), Լոնդոնում Թեմզա գետի վրա հետիոտն երթևեկության համար նախատեսված կամուրջ է։ Սկսվել է կառուցվել 1998 թվականին, բացումը կատարվել է 2000 թվականի հունիսի 10-ին։ Երկարությունը 370 մետր է, լայնությունը՝ 4 մետր[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է Հազարամյակի կամուրջ, քանի որ այս շինության կառուցումը կապված էր երրորդ հազարամյակ մուտք գործելու հետ. կամուրջը դարձավ այն քիչ մասշտաբային կառույցներից մեկը, որոնք կառուցվեցին Անգլիայի մայրաքաղաքում Միլենիումի (Հազարամյակի) տոնակատարությունների շրջանակում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցումը սկսվեց 1998 թվականի վերջում։ Հիմնական աշխատանքները սկսվեցին 1999 թվականի ապրիլի 28-ին։ կամրջի շինարարության համար ծախսվեց 18,2 միլիոն ֆունտ ստերլինգ (2,2 միլիոն ֆունտ ստերլինգ բյուջեի դեպքում)։

Կառուցումից առաջ նախապես Թեմզայի երկու ափերին՝ այն տեղերում, որոնք նախատեսվում էին շինարարության համար, անցկացվեցին հնագիտական պեղումներ[3]։

Հարևան տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Հազարամյակի կամրջով անցնել Թեմզայի հյուսիսային ափ, ապա առջևում հայտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, ինչպես նաև դրա հարավային ճակատամասը։ Եթե գնալ հարավային ափ, առջևում նկատելի է Թեմզայի ափին տեղավորված «Թեյթ Մոդերն» պատկերասրահը, իսկ դրանից ձախ՝ շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի վերականգնվածքը[3]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միլենիում» կամուրջն առկա է «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմի սկզբում։ Ըստ սյուժեի՝ Մահվան խժռողները (սև կախարդների խումբ) թռչում են Լոնդոնի վրայով, և երբ նրանք անցնում են կամրջի վրայով, այն քանդվում է և թափվում Թեմզան, ինչի մասին գրվում է թերթերում։ Բայց այս դրվագը չի համապատասխանում վեպի ժամանակային սահմաններին. Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը վեպում իրադարձությունները կատարվում են 1996 թվականին, իսկ կամուրջը կառուցվել է միայն 2000 թվականին։
  • Կամուրջը կարելի է տեսնել մեկ այլ անգլիական ֆիլմում՝ «Իրական սեր»։
  • Կամուրջը հանդիպում է նաև «Թայմլես։ Սուտակե գիրքը» ֆիլմում։
  • «Սև հայելի» սերիալի առաջին մասի էպիկական տեսարանում հանդիպում է Միլենիում կամուրջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]