Մեքենա-տրակտորային կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային շրջանի փոստային նամականիշ (1940)

Մեքենա-տրակտորային կայան, ՄՏԿ (ռուս.՝ машинно-тракторная станция, МТС), ԽՍՀՄ-ում պետական գյուղատնտեսական ձեռնարկություն, որոնք նախատեսված էին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին տեխնիկական և կազմակերպչական օգնություն ցույց տալու համար։ ՄՏԿ-ում կենտրոնացված էին գյուղատնտեսական արտադրության հիմնական մեքենաները (տրակտորներ, կոմբայններ և այլն) և կոլտնտեսություններին սպասարկում էին պայմանագրային հիմունքներով։

Առաջին մեքենատրակտորային կայանը կազմավորվել է 1928 թվականին, Օդեսայի մարզում (Խորհրդային Հայաստանում՝ 1929 թվականին, Հոկտեմբերյանի շրջանում1958 թվականին դրանք վերակազմավորվեցին նորոգման տեխնիկական կայանների (ՆՏԿ), իսկ տեխնիկական բոլոր միջոցները (շուրջ 32 միլիարդ ԽՍՀՄ ռուբլի արժեքով) վաճառվեցին կոլտնտեսություններին։ Նույն թվականին ՄՏԿ-ները վերածվեցին «Գյուղտեխնիկա»-ի (1978 թվականից՝ Գյուղատնտեսության արտադրատեխնիկական ապահովման պետական կոմիտե) շրջանային միավորումների։

ՄՏԿ-ների կազմակերպման փորձը օգտագործվել են նաև սոցիալիստական ճամբարի որոշ երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 504