Մերկասառույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերկասառույց, մթնոլորտային տեղում՝ խիտ, թափանցիկ սառույցի շերտի տեսքով։ Առաջանում է Երկրի սառը մակերևույթի և առարկաների (ծառերի ճյուղեր, հաղորդալարեր և այլն) վրա՝ մանրամաղ անձրևի կաթիլների սառելուց և եղյամից՝ 0,3-ից -16 °C ջերմաստիճանի և թույլ քամու պայմաններում։ ՀՀ-ում Մերկասառույցի առաջացումը հիմնականում պայմանավորված է սառը արկտիկական օդային զանգվածների ներթափանցմամբ, որոնք, հագեցված լինելով գերսառած ջրի կաթիլներով, հողմահայց մակերեսների վրա առաջացնում են նստվածք (շերտի հաստությունը՝ մի քանի սմ)։ Բարձրլեռնային գոտում մերկասառույցի դիտվում է սեպտեմբեր-հունիսին, մյուս վայրերում նոյեմբեր-մարտին։ Մերկասառույցով օրերի առավելագույն թիվը Պուշկինի լեռնանցքում 6 է, Սիսիանի լեռնանցքում՝ 9, Սևանում՝ 12 և այլն։ Մերկասառույցը վտանգավոր է. կուտակվելով հաղորդալարերի վրա՝ հաճախ դրանց կտրվելու պատճառ է դառնում (1950 թվականին՝ Սևանում, 1953 թվականին՝ Վահագնաձորում, և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկասառույց» հոդվածին։