Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1891
բարձրություն113,7 սանտիմետր[1]
լայնություն87,6 սանտիմետր[1]
ուղղությունՆաբի
ժանրհոգևոր արվեստ և կենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
մակագրությունIA ORANA MARIA
Ծանոթագրություններ

«Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» (տաիտ. «Ia Orana Maria»), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1891 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 113,7 × 87,6 սմ։ Այսօր «Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» ստեղծագործությունը համարվում է Պոլ Գոգենի վրձնին պատկանող ամենահայտնի կտավներից մեկը[3][4]։ Հեղինակը կտավին է հանձնել պոլինեզական ազգային յուրօրինակ կոլորիտը[5]։

Իր բարեկամներից մեկին ուղղված նամակում հեղինակը «Ia Orana Maria» կտավը համարել է առաջին մեծ աշխատանքը՝ բազմաթիվ ուրվանկարներից և էտյուդներից հետո, որոնք արել է Պոլինեզիա այցելելուց հետո[5]։

Կտավի գլխավոր հերոսուհու բնորդուհին դարձել է Գոգենի հետ չպսակված կինը՝ երիտասարդ տաիտուհի Տեխուրան։ Վերջինիսի Գոգենը շատ հաճախ էր նկարում։ Նորածին Քրիստոսի համար կեցվածք է ընդունել մի մաորի երեխա[6]։

1893 թվականին Գոգենը վերադառնում է Ֆրանսիա։ Այստեղ «Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» ստեղծագործությունն առաջին անգամ ցուցադրության է ներկայացնում կոլեկցիոներ Պոլ Դյուրան-Ռյուելի կողմից կազմակերպված ցուցահանդեսին. այն կայացավ նույն թվականի նոյեմբեր ամսին։

1902 թվականին, Գոգենի տաիտյան կտավների ցուցահանդեսի բացման նախօրեին հեղինակը որոշեց «Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» ստեղծագործությունը նվիրել Լյուքեմբուրգի թանգարանին, սակայն թանգարանի տնօրեն Լեոնս Բենեդիտը չընդունեց այդ նվերը՝ կտավը համարելով անպարկեշտ բովանդակությամբ[3][7]։

Սյուժե և կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի անվանումը՝ «Ia Orana Maria», տաիետերեն է. այն վերցված է Աստվածաշնչի այն դրվագից, որտեղ Գաբրիել հրեշտակապետը ողջունում է Մարիամ Աստվածամորն ու ավետում սուրբ հղիությունը, ըստ որի լույս աշխարհ էր գալու Հիսուս Քրիստոսը[5]։ Պոլ Գոգենն այդ աստվածաշնչյան դրվագը հարմարեցրել է տիպիկ պոլինեզական շրջապատին և կրոնական սյուժեն տեղավորել կտավի առաջին պլանում։ Սուրբ ծննդի տեսարանն է պատկերել Գոգենը, որտեղ կանայք եկել են երկրպագելու մանուկ Հիսուսին. այն հարմարեցվել է հեղինակի կողմից Աստվածաշնչի այն դրվագին, որտեղ մոգերը գալիս են երկրպագելու Փրկչին։ Նկարի հերոսներից մեկն է նաև կանացիակերպ հրեշտակը՝ ոսկե թևերով[8], որը կիսով չափ թաքնված է ծաղկած ծառի ճյուղերի մեջ[9]։ Այս դրվագով հեղինակը ներկայացրել է սուրբ թեմայի ամբողջ խորհրդավորությունը[10]։ Մի նամակում, որտեղ Գոգենը գրում է ընկերներից մեկին, նկարագրում է «Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» ստեղծագործությունը հետևյալ կերպ[11].

Հրեշտակը դեղին թևերով բացում է Մարիամին և Հիսուսին երկու հոլանի տաիտուհիներին, որոնք միայն պարեո են հագել (…) Շատ մռայլ, լեռնային ֆոնը և ծաղկած ծառերը... Մուգ մանուշակագույն արահետը և զմրուխտ-կանաչ առաջնային պլանը, որի ձախ կողմում բանաններ են աճում։ Ես, ըստ երևույթին, գոհ եմ սրանից։
- Պոլ Գոգեն

Նկարիչը կնոջը պատկերել է վառ կարմիր նախշերով պարեո հագած։ Կինը նկարված է ամբողջ հասակով, իսկ նորածինը նստած է նրա ուսերին։ Եվրոպական գեղանկարչությունում, ինչպես նաև սրբանկարներ պատկերման մեջ այսպիսի դիրքը լրիվ անսովոր է ու խորթ, այդ իսկ պատճառով, որպեսզի հանդիսատեսը կտավի գլխավոր հերոսներին ընկալի որպես Մարիամ Աստվածածին և Հիսուս Քրիստոս, նրանց գլխավերևում պատկերել է փայլող լուսապսակ[10]։ Ընդհանուր առմամբ Պոլ Գոգենը «Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» նկարում օգտագործել է մաքուր, վառ գույներ, որոնցով նա գերվել է Պոլինեզիայում, և փորձել է արտահայտել բնիկների երկրի ողջ չնաշխարհիկությունն ու մաքրությունը[5]։ Նկարում ընդգծված է կտավի հարթությունը, որի պատճառով կարծես նկարը գոբելեն լինի. հեղինակը հրաժարվել է խորություն և բնական լուսավորություն հաղորդել կտավին։

Գնահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետների մեծամասնությունը հանգել է այն եզրակացությանը, որ «Մենք աղոթում ենք քեզ, Մարիամ» ստեղծագործությունը Պոլ Գոգենը նկարել է, որպեսզի ցույց տա քրիստոնեության և հեթանոսության միաձուլումը[12][13]։ Այս կտավը դարձավ հեղինակի ավելի վաղ շրջանում ստեղծած կրոնական թեմաներով նկարների ժառանգորդը[14][15]։

Ըստ արվեստաբանների գնահատականների, հետին պլանում պատկերված կանանց դիրքերը նման են բուդդայական կեցվածքին։ Չնայած այն հանգամանքին, որ Պոլ Գոգենն արևելյան և եգիպտական արվեստն համարում էր չափազանց պրիմիտիվ[16], այնուամենայնիվ այս երկու աղոթող կանաց ֆիգուրները նկարել է այլ նկարներում, որոնք ցուցադրել է 1899 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին[17][8]։ Իտալացի արվեստաբան Մարիա Գրացիա Մեսինայի կարծիքով «Ia Orana Maria» նկարում հեղինակը տուրք է մատուցում իտալական ռենեսանսին՝ ազդվելով ֆլորենտական և Սիենայի դպրոցներից[18][10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/art/collection/search/438821
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. 3,0 3,1 Перрюшо, 1979, էջ 255
  4. Ekelund, Robert Burton; Hébert, Robert; Tollison, Robert D. The Marketplace of Christianity. — MIT Press, 2006. — P. 259. — 355 p. — ISBN 978-0-262-05082-1
  5. 5,0 5,1 5,2 5,3 Панас, 2005, էջ 110
  6. Перрюшо, 1979, էջ 237—238
  7. Lorente, Jesús Pedro. The Museums of Contemporary Art: Notion and Development. — Ashgate Publishing[en], 2011. — P. 91. — 318 p. — ISBN 978-1-4094-0586-3
  8. 8,0 8,1 Boime, 2008, էջ 166
  9. Вальтер, 2003, էջ 41—42
  10. 10,0 10,1 10,2 Художественная Галерея, 2004, էջ 10
  11. «Ia Orana Maria (Hail Mary)» (անգլերեն). The Metropolitan Museum of Art official site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. Myers, Bernard Samuel. Modern art in the making. — McGraw-Hill, 1950. — С. 256. — 457 с.
  13. Иванова, Е. В. Великие мастера европейской живописи. — М.: ОЛМА-ПРЕСС, 2006. — С. 366. — 728 с. — ISBN 5-224-02088-3
  14. Bowness, 1991, էջ 20
  15. Galitz, Tinterow, 2007, էջ 164
  16. Авангард в культуре XX века: 1900—1930 гг. : теория, история, поэтика / Под ред. Ю. Н. Гирина. — М.: ИМЛИ РАН, 2010. — Т. 1. — С. 167. — 598 с.
  17. Художественная Галерея, 2004, էջ 24
  18. Buisine, 2012, էջ 192

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]