Մեհմեդ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեդ II
Ծնվել է՝մարտի 30, 1432
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝մայիսի 3, 1481[1] (49 տարեկան)
Վախճանի վայրԳեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա
Ֆաթիհ
ՏոհմՕսմանյան
միապետ և բանաստեղծ
ՀայրՄուրադ II
ՄայրՀյումա Խաթուն
ԵրեխաներԲայազիդ II, Ջեմ Սուլթան, Gevherhan Hatun? և Mustafa?
Հավատքիսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Մուհամմեդ II Նվաճող (Ֆաթիհ) (օսման.՝ محمد ثانى, օսման.՝ محمد الفاتح, թուրքերեն՝ İkinci Mehmet, Fatih Sultan Mehmet), հայտնի է նաև Մեհմեդ էլ Ֆաթիհ, Մուհամմեդ, Մուհամմեդ Նվաճող (մարտի 30, 1432, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1481[1], Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա), Օսմանյան կայսրության սուլթան, ով կառավարել է 1444-1446 և 1451-1481 թվականներին։

Մուրադ II-ի որդին է։

Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլիսը դարձրեց կայսրության մայրաքաղաք։ Վեց տարեկանից եղել է Մանիսայի կառավարիչ։ 1453 թվականի մայիսին, օսմանյան զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը։ Բալկանյան պատերազմների ընթացքում Մեհմեդ II-ը գրավել է Սերբիան, Հերցեգովինան, Ալբանիան և այլն։ 1467 թվականին գրավել է Ակկոյունլու և Մեմլյուք մամլուքյան տիրությունները։ 1479 թվականին արշավանք է կազմակերպել դեպի Ալբանիա, որի մի մասը գտնվում էր վենետիկցիների իշխանության տակ։ Մեհմեդ II-ը պաշարել է Շկոդերի և Կրույայի (Աքչահիսար) ամրոցները, որից հետո վենետիկցիները հաշտություն են խնդրել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ II-ը ծնվել է 1432 թվականի մարտի 30-ին Էդիրնեում։ Եղել է Մուրադ II սուլթանի և հարճ Հյումա հաթունի չորրորդ որդին։ Ենթադրվում է, որ Հյուման ունեցել է հունական ծագում[2]։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ լրացել է Մեհմեդի վեց տարեկանը, երեխային ուղարկել են Մանիսայի նահանգ, որտեղ մնացել է մինչև 1444 թվականի օգոստոս ամիսը։

1444 թվականի հունիսի 22-ին լեհերը և սերբերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Մեհմեդ II-ը Վառնայի ճակատամարտում հաղթանակ է տարել միացյալ ուժերի նկատմամբ։

1446 թվականի գարնանը Մուրադ II-ը մի քանի հազար հոգանոց բանակի գլխավորությամբ անցել է Ռումելիայի սահմանը, ստացել Ջանդարլը Հալիլ փաշայի օգնությունը և կրկին զբաղեցրել օսմանյան գահը։ Նույն տարեթվին տեղի է ունեցել նաև ենիչերների ապստամբություն, ովքեր պահանջում էին բարձրագույն դիվանից զրկել երիտասարդ փադիշահին գահից։

Մեհմեդ II-ը ստիպված լքում է Էդիրնեն և իր համախոհների հետ վերադառնում Մանիսա։ Հետագա հինգ տարիների ընթացքում, որը փադիշահը անց է կացրել Մանիսայում, զբաղվել է ինքնակրթությամբ։ Մեհմեդ II-ը սկսել է հետաքրքրվել մետաֆիզիկայով՝ ձգտելով բացահայտել աշխարհաստեղծման, կյանքի և մահվան գաղտնիքները։

Հոր՝ Մուրադ II-ի հրամանով, 1448- 1450 թվականներին մասնակցել է ալբանական արշավանքին։ Մուրադի մահվանից 15 օր առաջ վերադարձել է Էդիրնե և երկրորդ անգամ նստել գահին։

1451 թվականի ընթացքում Մեհմեդը կարճաժամկետ պայմանագրեր է կնքել հունգարացիների և վենետիկցիների հետ։ Սակայն որոշ ժամանակ անց, Վենետիկի և նրա դաշնակիցների ծովային միացյալ ուժերը մտել են Դարդանել։

Կոստանդնուպոլսի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ II Ֆաթիհը մտնում է Կոստանդնուպոլիս։ Հեղինակ՝ Ժան Ժոզեֆ Բենժամեն Կոնստանա

1452 թվականին ամռանը թուրքերը նախապատրաստվել են Կոստանդնուպոլսի գրավմանը։ Օսմանյան ուժերը մայրաքաղաքը շրջափակել են և ծովից, և ցամաքից։ Սուլթան Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլսի գրավման համար ունեցել է 200 000 զինվորից բաղկացած բանակ։ Օսմանյան բանակը Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ կիրառել է նաև հրետանի։ Բյուզանդական բանակը ունեցել է ընդամենը 10 000 զինվոր։ Օսմանյան բանակը 1453 թվականի մայիսի 29-ին գրավել է Կոստանդնուպոլիսը և երեք օր թալանել այն։ Բյուզանդական կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը սպանվել է ճակատամարտում։ Մեհմեդ II Ֆաթիհը Կոստանդնուպոլիսը հռչակեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Կոստանդնուպոլսի անկումից հետո թուրքերը գրավել են Պելոպոնեսը, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Բյուզանդական կայսրության կործանմանը նպաստեց նաև պապականության և արևմտաեվրոպական երկրների վարած քաղաքականությունը, որոնք Բյուզանդիային միայնակ թողեցին թուրքական զորաբանակի դեմ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ II-ը արևելյան երկրորդ արշավանքը ձեռնարկելու նպատակով Կոստանդնուպոլսից տեղափոխվել է Գեբզե։ Տեղափոխման հիմնական նպատակը բանակի վերջնական ձևավորման հսկողությունն էր։ Պալատականների շրջանում կարծիք էր շրջանառվում, որ այս արշավանքն ուղղված է լինելու Եգիպտոսի դեմ, սակայն Գեբզեում Մեհմեդ II-ը հիվանդացել է և մահացել։ Որոշ տվյալների համաձայն՝ նրան թունավորել են։ Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ Ֆաթիհը քրոնիկ հիվանդ է եղել։ Մի շարք պատմիչներ էլ նշում են, որ սուլթանը մահացել է վատորակ սննդից[3]։

Սուլթանի մարմինը Ստամբուլ է տեղափոխել Քարամանի Ահմեդ փաշան։ Մարմինը 20 օր դրված է եղել քաղաքի կենտրոնում։ Բայազիդ II սուլթանի գահ բարձրանալուց հետո, Մեհմեդի մարմինը թաղվել է Ֆաթիհ մզկիթում կառուցված դամբարանում։ Թաղումը տեղի է ունեցել 1481 թվականի մայիսի 1-ին։

Մեհմեդ II-ը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Իշխան Դրակուլա» (2000, ռեժիսոր՝ Ջո Չապպել), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Կլաուդիո Բլոենցը։
  • Թուրքիա «Նվաճում 1453» (2012), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Դեվրիմ Էվինը[4]։
  • Թուրքիա «Ֆաթիհ նվաճող» (2013), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Մեհմեդ Աքըֆ Ալաքուրտը։
  • Թուրքիա «Օսմանյան ապտակ» (2013), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Իսմայիլ Հաջիօղլուն։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Դրակուլա» (2014), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Դոմինիկ Կուպերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Babinger F. Mehmed the Conqueror and His Time. — Princeton University Press, 1992. — 549 p. — ISBN 978-0-691-01078-6(անգլ.)
  3. «Մեհմեդ II-ի կենսագրությունը».
  4. «Первый турецкий исторический блокбастер вызвал волну протестов среди греков и немецких христиан». Diletant. 9 февраля 2012.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 77