Մեծամոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Քաղաք
Մեծամոր
Մեծամոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Համայնք Մեծամոր համայնք[1]
Հիմնադրված է1969 թ.
Մակերես9,12 կմ²
ԲԾՄ855 մետր
Բնակչություն9 000[2] մարդ (2015)
Տեղաբնականունմեծամորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 237
Փոստային դասիչ0910, 0911
Մեծամոր (Հայաստան)##
Մեծամոր (Հայաստան)

Մեծամոր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Այն գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Արարատյան դաշտում, մայրաքաղաք Երևանից 38 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Արմավիր քաղաքից 7 կմ հեռավորության վրա, Վաղարշապատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի շուրջ 12.500 հզ․ բնակիչ[3]։ Գտնվում է ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Մեծամորի շրջակայքում է գտնվում ատոմային էլեկտրակայանը։

Մեծամորը հիմնադրվել է 1969թ․՝ որպես տարածաշրջանում միակ ԱԷԿ-ը կառուցողների և շահագործող անձնակազմի բանվորական ավան։ 1972-ին ստացել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ։ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Մեծամորը ստացել է քաղաքի կարգավիճակ, 2021 թվականին դարձել է Մեծամոր համայնքի կենտրոն (31 բնակավայր)։ 2022 թվականին ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» (1 տարի ժամկետով)։ Քաղաքի գլխավոր հատակագիծը և հասարակական շենքերը նախագծվել են 1967-86-ին՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում (այժմ «Հայնախագիծ» ԲԲԸ), որի երրորդ արվեստանոցի ղեկավարն էր ճարտարապետ Մարտին Միքայելյանը։ Քաղաքն ունի բնակելի երեք միկրոշրջան, համաքաղաքային նշանակություն ունեցող շենքերով հյուսված կենտրոն, հիվանդանոցային համալիր և կոմունալ-կենցաղային շինությունների գոտի։ Քաղաքի տարածքում գործում է մշակույթի տուն, «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց», հանրային գրադարան։

1996-2021 թվականների ընթացքում քաղաքը ղեկավարել են՝

  1. 1996-2002թթ.- Խարազյան Մերուժան (քաղաքապետ)
  2. 2002-2005թթ.- Գալստյան Սամվել (քաղաքապետ)
  3. 2005-2008թթ.- Գրիգորյան Աշոտ (քաղաքապետ)
  4. 2008- 2021թթ.- Գրիգորյան Ռոբերտ (քաղաքապետ)
  5. 2021թ. առ այսօր- Վահրամ Խաչատրյան (համայնքի ղեկավար)

Բնակչություն և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հունվարի 1–ի դրությամբ Մեծամորն ուներ 12.3 հզ․ բնակիչ, իսկ այժմ՝ մոտ 12.5 հզ․ բնակիչ։ Քաղաքն ունի 69 բնակելի շենք, որից 41-ը 50 բնակարանոց հինգհարկանիներ են, 11-ը՝ 5 հարկանի 13 բնակարանոց, 13-ը՝ 9 հարկանի 36 բնակարանոց և 46 քոթեջ՝ 300մ² տնամերձ հողամասերով։

Մեծամոր քաղաքի հողային տարածքը կազմում է 910.79 հա։

Բնակելի ֆոնդը կազմում է 166․629 մ² կամ 2661 բնակարան։

Մեծամորի հողային տարածքը 285 հա է, որից քաղաքաշինության համար հատկացված է 212 հա, կանաչ գոտին՝ 15 հա է։

Մեծամոր քաղաքի բնակարանային շինարարությունը սկսվել է 1970 թ։

Առաջին բնակելի շենքը շահագործման է հանձնվել 1971թ․ դեկտեմբերին, իսկ բնակեցվել՝ 1972թ․ փետրվարին։ 1972 թվականին բացվել է քաղաքի առաջին միջնակարգ դպրոցը, ներկայումս՝ «Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց»։ 1980 թվականին հիմնադրել է Մեծամորի թիվ 2 ռուսական դպրոցը, իսկ 1988 թվականին բացվել է քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 2023 թվականին թիվ 2 և թիվ 3 միջնակարգ դպրոցները միավորվել են որպես «Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոց», ներկայումս՝ «Ս. Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոց»։

Կենտրոնը կազմող հասարակական շինությունները` մշակույթի տուն` 694 տեղով /1975-86թթ./, հյուրանոց` 123 տեղով /1974-77թթ./, կապի տուն, վարչական շենքեր /1974-77թթ./, ագուցված են իրար` կազմելով բակերի փոխանցումներ։ Սրանք միանում են քաղաքային զբոսայգու հետ, ուր իրար են հաջորդում վարչական /1974-77թթ./, առևտրական ու մարզական /1975-86թթ./ գոտիներ` հասնելով քաղաքային լճակ։

Կենտրոնական առանցքին ուղղահայաց` արևելք-արևմուտք երկու ուղղությամբ, ծավալվում են բնակելի երկու միկրոշրջանները` կառուցված ճարտարապետի՝ նախօրոք արդեն նախագծած բնակելի շենքերի մի քանի տիպերով։ Յուրաքանչյուր միկրոշրջանում միահյուսվելով դրանք կազմում են իրար մեջ բացվող ձգված բակերի շղթաներ՝ ուր տեղակայված են դպրոց ու մանկապարտեզներ։ Հիմնականում 5 հարկանի բնակելի կառուցապատման հանգուցակետերը շեշտված են 9 հարկանի բարձրահարկերով, որոնց շուրջ են դրված սպասարկող բլոկները` ապահովելով հասանելիության հավասար պայմաններ թաղամասերի համար։

Խորհրդային համակարգի փլուզման պայմաններում քաղաքի շինարարությունը չամբողջացավ։ Կառուցվեց ու շահագործվեց միայն առաջին միկրոշրջանը և կենտրոնի հիմնական շենքերը։ Երկրորդը, ԽՍՀՄ փլուզումից հետո հեղինակը հասցրեց վերահատակագծել՝ տրոհելով մասնավոր տների շինարարության հողաբաժանումների։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են 2 հանրակրթական դպրոց, «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց», մարզային համալիր, հիվանդանոց, 2001 թվականից՝ Սուրբ Ղազար եկեղեցին[4]։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականին Մեծամորում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարան։ Այնտեղ եղել են տղամարդու և կնոջ մասունքներ՝ ոսկե, բրոնզե, անագե և կիսաթանկարժեք քարերից զարդերով, գտնվել են նաև մի քանի կերամիկական տարաներ[5]։

Panoramic view of Metsamor town, 2023
Sport complex with 2 sports hall and a swimming pool. Construction duration 1975-1986.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  3. Արմավիրի մարզպետարան, Համայնք Մեծամոր Արխիվացված 2014-05-15 Wayback Machine
  4. «Հայաստան» հանրագիտարան. Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա. 2012. էջ 1164. ISBN 978-5-89700-040-1.
  5. «Մեծամոր» հնավայրի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ